Դե Խեան  Վիլյառեալի   11-մետրանոցներ իրացնողների  համար  «շպարգալկա» է  ունեցել, սակայն չի որսացել դրանցից ոչ մեկը

Դե Խեան Վիլյառեալի 11-մետրանոցներ իրացնողների համար «շպարգալկա» է ունեցել, սակայն չի որսացել դրանցից ոչ մեկը

30/05/2021 - 14:43

Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ խաղում մայիսի 26-ին «Վիլյառեալը» դրամատիկ պայքարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»․ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանով հարվածաշարի օգնությամբ «դեղին սուզանավն» առավելության հասավ 11։10 հաշվով։

Sky Sport-ի տեղեկությամբ Եվրոպա լիգայի խաղարկության եղրափակիչ խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ «Մանչեսթեր «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի մոտ հայտնվել է մի ցուցակ՝ «շպարգալկա» (խմբ․՝ Шпаргалка – հայերեն բառացի թարգմանաբար նշանակում է հուշաթերթիկ), որտեղ նշված են եղել «Վիլյառեալի» ֆուտբոլիստների հարվածների ուղղությունները։

Պարբերականի թղթակից Անջելո Մանջանտեն հայտնում է, որ թերթիկը եղել է սրբիչի մեջ և ուղարկվել էր մարզչական շտաբի կողմից։

Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաների» դարպասապահը 3 դեպքում չի հետևել հուշումներին։ Խոսքը Մոյ Գոմեսի, Ֆրանսիս Կոկլենի ու Պաու Տորեսի հարվածների մասին է։ Իսպանացի դարպասապահը ոչ միայն չի կարողացել մրցակցի 11 հարվածներից և ոչ մեկը, այլև ինքն է վրիպել վճռորոշ հարվածի ժամանակ, ինչից հետո «Վիլյառեալի» ֆուտբոլիստները տիրացել են բաղձալի գավաթին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023