Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Այս հանդիպումն ինձ ամենատհաճ զգացողությունները պարգևեց։ Մրցակիցը մեզնից շատ էր գնդակին տիրում, ինչի արդյունքում մենք չէինք կարողանում դուրս գալ մեր կիսադաշտից։ Մենք հոգնածություն էինք զգում, սակայն հասանք այդքան կենսական նշանակության հաղթանակին։ «Սոսիեդադը» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումն ակտիվ սկսեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 11-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո Խավիի թիմը մասամբ հանգստացրեց խաղ, սակայն խաղավերջում առավելությունն անցավ բասկյան ակումբի կողմը, որը 43-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Կադիսից»։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, կատալոնական ակումբը վերջին 19 տարվա ընթացքում առաջին անգամ սեփական հարկի տակ կրել է երկու անընդմեջ պարտություն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «բլաուգրանան» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին»` […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց իրենց սակավաթիվ գոլային պահերից մեկը վերածել գոլի ու հաղթանակ կորզել. 48-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Պերեսը։ «Բարսելոնան» էլ, ունենալով խաղային ու տարածքային առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից։ Հանդիպման […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Այնտրախտը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում Ֆրանկֆուրտում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, առաջ ընկնելով, նշենք, որ «Այնտրախտը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց ու «բլաուգրանային» շոկի ենթարկեց և հաղթեց 3:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «արծիվների» առաջատար Ֆիլիպ Կոստիչը, ով դարձավ […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «բլաուգրանայի» ղեկավարներն այժմ բանակցություններ են վարում լեհ հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը պատրաստ է Լևանդովսկու հետ կնքել 2-3 տարվա պայմանագիր` տարեկան 35-40 մլն եվրո «կեղտոտ» աշխատավարձով։ Նշվում է, որ 33-ամյա հարձակվողին «Բարսելոնայի» կազմում ցանկանում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով համառ պայքարում հաղթանակ կորզեց «Լևանտեի» դեմ խաղում` գոլ խփելով 90+2-րդ րոպեին։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին։ «Առաջին խաղակեսը ձախողեցինք, որի ընթացքում ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից թիմը կարծես հոգնած լիներ։ Հինգշաբթի օրը կայացած հանդիպումն իր հետքը թողել էր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Վալենսիայում հյուրընկալվելիս մրցեց «Լևանտեի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո պարզապես թրիլլերային հանդիպման ականատես եղանք։ Հանդիպման 52-րդ րոպեին «Լևանտեի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարված վաստակեցին, որը դիպուկ իրացրեց Խուսե Լուիս Մորալեսն ու բացեց խաղի հաշիվը։ Ընդամենը 4 րոպե անց` 56-րդ րոպեին, հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Լուիս Մունուերան ևս մեկ 11-մետրանոց նշանակեց […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Գնդակը չէր տեղաշարժվում։ «Նոու Կամպում» ամեն ինչ այլ կլինի, իսկ խոտածածկն` ավելի լավը։ Մեզ նույնպես նման աջակցություն է անհրաժեշտ, ինչպես այս մարզադաշտում էր։ Մթնոլորտն այստեղ պարզապես հիասքանչ էր։ Սակայն, […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, Ֆերրան Տորեսը կարող էր առաջ մղել կատալոնական ակումբին, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Կևին Տրապը։ Որքան էլ զարմանալի է առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հանդիպումն անցնում էր «Այնտրախտի» ֆուտբոլիստների թելադրանքով, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ հարվածում։ Ամեն […]
Ավելին
1 18 19 20 21 22 33

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025