«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին վերականգնվել է Վենեսուելայի հետ խաղում ստացած վնասվածքից և վերադարձել «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը հայտնում է, որ Մեսսին արդեն մարզվել է ընդհանուր խմբի հետ: Արգենտինացին հավաքական վերադառնալուց հետո գոտկատեղից ներքևի հատվածում վնասվածք էր ստացել և բաց թողեց Մարոկկոյի հավաքականի դեմ հանդիպումը (1:0): «Բարսելոնան» նախապատրաստվում է մարտի 30-ին կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղին:
Ավելին
Լիոնել Մեսսին բաց կթողնի Մարոկկոյի հավաքականի դեմ առաջիկայում կայանալիք ընկերական հանդիպումը,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, : 31-ամյա արգենտինացին ԱԱ-2018-ից հետո առաջին անգամ է խաղացել հավաքականի կազմում: Նա Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական հանդպիմանը 90 րոպե անցկացրել է դաշտում և ստացել է վնասվածք գոտկատեղից ներքև հատվածում: «Բարսելոնան» կոնկրետ տեղեկություն չի հայտնում արգենտինացու վասվածքի ծանրության աստիճանի մասին: […]
Ավելին
Ընկերական հանդիպման շրջանակում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանայում» մրցեցին Արգենտինայի և Վենեսուելայի հավաքականները: Վենեսուելացիները հաղթեցին 3:1 հաշվով: Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց Սոլոմոն Ռոնդոնը բացել է հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում Մուրիլյոն գոլով կրկնապատկել է այն: 59-րդ րոպեին Մեսսիի սկսած գրոհը տրամաբանական ավարտին է հասցրել Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Լո Չելսոյի փոխանցումը: 75-րդ րոպեին մեկ այլ Մարտինես՝ Ժոզեֆը, հստակ […]
Ավելին
Իսպանացի անվանի ֆուտբոլիստ Չավին խոսել է իր նախկին թիմակից, «Բարսելոնայի» ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի մասին. «Մեսսին ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է. նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Խաղացել եմ նրա հետ և գիտեմ, որ իր գործողություններն ուղղակի անկրկնելի են: Առանց կասկածի, նա լավագույնն է բոլոր ժամանակների համար»,- Չավիի խոսքն է մեջբերել ESPN-ը:
Ավելին
Եվրոպայի գենային արխիվի նախագահ, գենետիկ Արկադի Նավարոն պատմել է, որ հնարավոր է կլոնավորել Լիոնել Մեսսիին. «Մենք կարող ենք ստեղծել խաղացողի, ով շատ նման կլինի Մեսսիին: Կարող ենք կլոնավորում կատարել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ստանալ մեկին, ով կլինի կարծես նրա երկվորյակը: Դա կարելի էր պատկերացնել այսպես. վերցնենք երկվորյակ եղբայրներ են ծնվել և նրանցից մեկին երկար ժամանակ […]
Ավելին
«Բետիսի» հետ խաղում Մեսսիի գոլն անկասկած լավագույններից է ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Գոլի տեսանյութն՝ այստեղ: «Չելսին» Twitter-ի էջում հիշեցրել է տարիներ առաջ Լեմպարդի նույն ոճով խփած գոլը. «ազնվականների» ավագն այդպիսի հարվածով գրավել է «Հալ Սիթիի» դարպասը:
Ավելին
Ներկայացվել է ընթացիկ մրցաշրջանի գոլահարների վիճակագրությունը գոլ/րոպե հարաբերական սխեմայով: Լավագույն արդյունքը «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերինն է. իսպանացին գոլի հեղինակ է դառնում միջինում յուրաքանչյուր 62 րոպեն մեկ անգամ: Ընթացիկ սեզոնում Պակոն 14 գոլ է խփել: Ցանկում 2-րդը Կիլիան Մբապեն է. ՊՍԺ-ի առաջատարներից մեկը գոլ է խփում միջինը յուրաքանչյուր 72 րոպեն մեկ: 3-րդը Լիոնել Մեսսին է. «Բարսայի» […]
Ավելին
Ներկայացվել է Արգենտինայի հավաքականի նոր խաղաշապիկը: Շնորհանդեսի դեմքը եղել է Մեսսին, նկարահանվել են նաև Դիբալան և մի քանի ֆուտբոլիստներ: Hay jugadores, hay equipo, hay camiseta nueva. ¡Vamos Argentina!@adidasar #DareToCreate #creadoconadidas pic.twitter.com/7gAQbEi6P7 — Selección Argentina ?? (@Argentina) March 19, 2019
Ավելին
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթել է «Բետիսին»: Մանրամասները՝ այստեղ: Մեսսին իր թիմի 4-րդ գոլը անչափ գեղեցիկ հարվածով է խփել, ինչից հետո «Բենիտո Վիլամարին» ստադիոնում հավաքված «Բետիսի» երկրպագուները ծափահարել են արգենտինացուն: Հանդիպումից հետո Մեսսին շնորհակալություն է հայտնել մրցակից թիմի երկրպագուներին. «Չեմ հիշում, արդյո՞ք ինձ ծափահարել են այլ ստադիոններում: Շնորհակալ եմ «Բետիսի» երկրպագուներին այդպիսի […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրն ավարտվեց «Բետիս»-«Բարսելոնա» հանդիպումով. հյուրերը հաղթեցին 4:1 հաշվով: Հանդիպման 18-րդ րոպեին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով գոլ է խփել Լիոնել Մեսսին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Սուարեսի լավ փոխանցումից հետո արգենտինացին կրկնապատկել է հաշիվը: 63-րդ րոպեին գոլ է խփել Սուարեսը: 82-րդ րոպեին փոխարինման մտած Լորենը խփել է այս խաղում տանտերերի միակ գոլը: Հիմնական ժամանակի ավարտից […]
Ավելին
1 3 4 5 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023