Ալկասերի շլացնող ցուցանիշը, որով նա առաջ է Մբապեից և Մեսսիից

Ալկասերի շլացնող ցուցանիշը, որով նա առաջ է Մբապեից և Մեսսիից

20/03/2019 - 12:53

Ներկայացվել է ընթացիկ մրցաշրջանի գոլահարների վիճակագրությունը գոլ/րոպե հարաբերական սխեմայով:

Լավագույն արդյունքը «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերինն է. իսպանացին գոլի հեղինակ է դառնում միջինում յուրաքանչյուր 62 րոպեն մեկ անգամ: Ընթացիկ սեզոնում Պակոն 14 գոլ է խփել:

Ցանկում 2-րդը Կիլիան Մբապեն է. ՊՍԺ-ի առաջատարներից մեկը գոլ է խփում միջինը յուրաքանչյուր 72 րոպեն մեկ:

3-րդը Լիոնել Մեսսին է. «Բարսայի» ավագը 29 գոլերը խփել է միջինում 74 րոպեն մեկ անգամ:

Տասնյակում են նաև Կավանին, Նեյմարը, Միլիկը, Յովիչը, Ագուերոն, Կուալյարելան և Պյոնտեկը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023