Հավաքական վերադարձած Մեսսին էլ էր անզոր. Արգենտինան պարտվեց (տեսանյութ)

Հավաքական վերադարձած Մեսսին էլ էր անզոր. Արգենտինան պարտվեց (տեսանյութ)

23/03/2019 - 02:03

Ընկերական հանդիպման շրջանակում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանայում» մրցեցին Արգենտինայի և Վենեսուելայի հավաքականները: Վենեսուելացիները հաղթեցին 3:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց Սոլոմոն Ռոնդոնը բացել է հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում Մուրիլյոն գոլով կրկնապատկել է այն:

59-րդ րոպեին Մեսսիի սկսած գրոհը տրամաբանական ավարտին է հասցրել Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Լո Չելսոյի փոխանցումը:

75-րդ րոպեին մեկ այլ Մարտինես՝ Ժոզեֆը, հստակ է իրացրել 11 մետրանոցը ձևակերպելով վերջնարդյունքը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ից հետո արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսիին հեռացել էր հավաքականից, իսկ այս հանդիպումը վերադարձից հետո առաջինն էր:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023