Ինչպես տեղեկացնում է «Գրանադայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալիեխոյին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն երրորդ անգամ է վարձավճարով տեղափոխվում «Գրանադա», որի կազմում հանդես է եկել նաև 2020 թ. հունվարից հուիիս ամիսներին և 2020/21 մրցաշրջաններում` անցկացնելով 51 հանդիպում։ Հավելենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Լուկա Ռոմերոյի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ռոմերոն «ռոսոներիների» կազմում հանդես է գալու «18» համարի մարզաշապիկով։ Երիտասարդ ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Լացիոն», որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 21 խաղում […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» եզրային հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «քաղաքաբնակների» ու Լա լիգան ներկայացնող մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը գործարքի դիմաց «հնդկացիներին» պատրաստ է վճարել 15 մլն եվրո, սակայն «Ատլետիկոն» իսպանացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 30 մլն […]
Ավելին
Իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն։ Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ն, 63-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Սելտայի» հետ, որը ցանկանում է նրան գլխավոր մարզիչ նշանակել ակումբի հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Հաղորդվում է, որ ակումբն ու Բենիտեսը բավական մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Նշենք, որ իսպանացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինելու է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, Կլեման Լանգլեն ու Արնո Դանժուման, ովքեր ակումբում հանդես էին գալիս վարձավճարով, վերադարձել են համապատասխանաբար «Բարսելոնա» ու «Վիլյառեալ»։ «Խցանները» որոշել են չօգտվեն այս ֆուտբոլիստների վարձակալական պայմանագրերում առկա գնման իրավունքից, ինչի մասին արդեն տեղեկացրել են նրանց ակումբներին։ Նշենք, որ Կլեման Լանգլեն լոնդոնյան ակումբի շարքերը համալրել էր 2022/23 մրցաշրջանից առաջ, որի կազմում […]
Ավելին
«Խետաֆեում», հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Բանն այն է, ինչպես հայտնում է Marca-ն, «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Պեպե Բորդալասը մտադիր է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ 59-ամյա մասնագետը Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ գլխավորեց «Խետաֆեն» և ակումբին օգնեց առաջնությունն ավարտել 15-րդ հորիզոնականում` պահպանելով տեղն ուժեղագույնների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆրանսիացի հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 200 մլն եվրո։ Նշենք, որ «Ալ Իթիհադը» դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնը, որը մարզում է […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ» ակումբ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստը գործարքն ավարտին հասցնելու համար արդեն ստորագրել է նախատեսված փաստաթղթերի հիմնական մասը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու […]
Ավելին
Ավարտվեց իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, առաջնության ստորոտում բավական հետաքրքիր պայքար ծավալվեց։ «Ալմերիան», որը պայքարում էր տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար, հյուրընկալվելիս մրցեց որևէ մոտիվացիա չունեցող «Էսպանյոլի» դեմ (խմբ.` կատալոնական ակումբն արդեն դուրս էր մնացել ուժեղագույնների խմբից)։ Տեղը Լա լիգայում պահպանելու համար «Էսպանյոլի» դեմ խաղում «Ալմերիային» բավարար էր նաև ոչ-ոքի արդյունքը, […]
Ավելին
Ավարտվեց Իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Սելտան» Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում մրցեց առաջնության չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային առավելություն և կարողացան հաղթել 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Գաբրի Վեյգան` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ «Բլաուգրանայի» միակ գոլը խփեց Անսու Ֆաթին։ Այս հաղթանակից հետո «Սելտան» վաստակեց […]
Ավելին
1 48 49 50 51 52 176

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023