Եվրոպական ֆուտբոլում ավարտվեց աշնանային հատվածը, և մի շարք թոփ առաջնություններ ներկա պահին հանգստանում են, շարունակվում է միայն անգլիական Պրեմիեր լիգան։ Հակիրճ կերպով հասկանանք, թե ինչ կատարվեց աշնանային հատվածում և ինչ սպասել գարնանային հատվածում։ ԱՊԼ Անգլիական ֆուտբոլն, ինչպես միշտ, չի հանգստանում՝ խաղալով նաև տոն օրերին։ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլը» ցուցադրելով անհավանական ֆուտբոլ՝ գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը։ […]
Ավելին
Իսպանական ֆուտբոլը նույնպես գնաց ամանորյա տոները նշելու, իսկ մինչ այդ կայացավ 18-րդ տուրը, որի արդյունքում կատալանոկան «Բարսելոնան» տարին ավարտեց միանձնյա առաջատարի դերում, քանի որ Մադրիդի «Ռեալը» տուրի վերջին խաղում անչափ կարևոր միավորներ կորցրեց։ Կայացած մյուս հանդիպումների արդյունքներին կծանոթանանք միասին։ Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալավեսին»։ Ձախողած Էլ կլասիկոյից հետո կատալոնական ակումբը սեփական երկրպագուներին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն՝ համացանցում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի վնասված ազդրի լուսանկարը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայացած հանդիպման դրվագներից մեկում կատալոնացիների պաշտպան Կլեման Լենգլեն հեռացնելով գնդակը, խաղակոշիկով հարվածեց Ռաֆայել Վարանի ազդրին, նրան հասցնելով խորը քերծվածքներ։ Գլխավոր մրցավար Ալեխանդրո Հերնանդես Հերնանդեսի աչքից վրիպել է այս դրվագը։
Ավելին
Երեկ կայացավ Իսպանիայի Լա Լիգայի առաջին հատվածի կենտրոնական հանդիպումը՝ սուպեր կլասիկոն։ Խաղի արդյունքին արդեն անդրադարձել ենք։ Իսկ այ Էռնեստո Վալվերդեի սիրելի մարտավարության կողքով չկարողացավ անտարբեր անցնել մեր ծաղրանկարիչը։
Ավելին
Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն։ Խաղը չարդարացրեց երկրպագուների սպասելիքները՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ «Ռեալի» առավելությամբ։ Սական, առջևի գծում բանը չէր հասնում եզրափակիչ դիպուկ հարվածին, սրությունը պակասում էր։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական իրական գոլային պահերով, երբ երկու դեպքում էլ թիմերին փրկեցին ոչ թե […]
Ավելին
Այսօր՝ 23։00-ին, կկայանա տարվա գլխավոր հանդիպումներից մեկը՝ իսպանական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Նոու Կամպ» մարզադաշտում միմյանց դեմ դուրս կգան «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։ Նշենք, որ հանդիպումը լինելու է «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել՝ այցելելով այստեղ: Քիչ առաջ հայտնի դարձան թիմերի մեկնարկային կազմերը․
Ավելին
Առաջիկա Էլ կլասիկոյին ընդառաջ երկու հանրահայտ խաղացողներ Ռիվալդոն և Միչել Սալգադոն յուրահատուկ պայմաններով challenge էին կազմակերպել։ Խաղացողները միաժամանակ 5 հարված են կատարել դարպասին, իսկ հաղթող պիտի ճանաչվեր նա, ով ավելի շատ գնդակը կհարվածեր հորիզանական դարպասաձողին։ Բրազիլացի խաղացողը հաղթել է 1։0 հաշվով։ Ըստ challenge-ի պայմանի՝ պարտվողը պետք է հագներ հավերժական մրցացկի մարզաշաիկը։ Արդյունքում, Միչել Սալգադոն «Նոու […]
Ավելին
Դեկմտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում կկայանա հոկտեմբերի 26-ից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Ինչպես տեղեկանցում է La sexta-ն՝ անվտանգության նկատառումներից ելնեով, երկու թիմերն էլ կգիշերեն միևնույն հյուրանոցում, իսկ խաղից առաջ միաժամանակ կուղևորվեն մարզադաշտ, որոնց կուղեկցի 12 ոստիկանական մեքենա։
Ավելին
Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա երկար սպասված Էլ կլասիկոն։ Կատալոնիայի ոստիկանությունը կփորձի անել ամեն ինչ՝ Մադրիդից ժամանած հյուրերի անվտագությունն ապահովելու համար։ «Ռեալի» խաղացողները հյուրանոցից մարզադաշտ կուղևորվեն 2 ավտոբուսով, որոնցից մեկի մեջ կլինի թիմը, իսկ մյուսի մեջ՝ անձնակազմը։ Նրանց կուղեկցի 12 ոստիկանական մեքենա։ Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվել էր «Վալենսիային»։ Գարեթ Բեյլը մնացել էր պահեստայինների նստարանին, ով հանդիպման ընթացքում միայնակ շշով challenge էր կազմակերպել։ Նշենք, որ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Ավելին
1 160 161 162 163 164 172

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023