Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» վաղուց ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Կողմերը երկար ժամանակ բանակցում էին, սակայն այդպես էլ վերջնական համաձյնություն չեղավ կողմերի միջև։ Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները ներկա պահին ժամանակավորապես դադարեցված են։ Այդ փաստից ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Սիթին», որը նույնպես միացել է արգենտինացի խաղացողի համար մղվող պայքարին։ Ինքը՝ Լաուտարոն, չի ցանկանում […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է լուրջ համալրումներ ունենալ այն բանից հետո, երբ երեկ` հուլիսի 13-ին, Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղարկեց «քաղաքաբնակների» որակազրկումը։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին ՈՒԵՖԱ-ն մանկունյական ակումբին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով երկու տարով զրկել էր եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Սիթիի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ և հաղթելու դեպքում ընդամենը 1 միավոր կզիջեր երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լացիոյին», սակայն խաղն անցավ անհավանական սցենարով։ Հանդիպման առաջին խաղակեսում Ռոմելու Լուկակուի ջանքերի շնորհիվ «Ինտերը» հաշվի մեջ առաջ էր անցել, բայց երկրորդ խաղասեում ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ։ 57-րդ րոպեին կոպիտ խաղի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումն էլ կայացավ։ Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը» «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամդորիայի» դեմ։ Միլանյան ակումբը բավականին հաջող սկսեց հանդիպումը։ Հանդիպման 10-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն, սակայն նախքան գոլը բավականին գեղեցիկ գրոհ էր զարգացել։ Միլան Շկրինյանը երկար փոխանցման շնորհիվ գտավ ազատ դիրքում գտնվող Լաուտարո Մարտինեսին, ով մի փոքր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես է եկել նոր առաջարկով՝ բարելավելով նախորդ տարբերակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» առաջարկել է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպոյի տրանսֆերային իրավունքները, սակայն միլանյան ակումբը կամ ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագնում նշված գումարը՝ 111 մլն […]
Ավելին
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծես թե վերջնականապես հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու մտքից, քանի որ ֆրանսիական ակումբը անհավանական պահանջներ է առաջ քաշել։ ՊՍԺ-ն խաղացողի դիմաց պահանջում է 175 մլն եվրո, իսկ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում փոխանակում իրականացնել որևէ այլ խաղացողի հետ։ Այդպիսի պարագայում «Բարսելոնան» միանշանակ չի կարող ձեռք բերել բրազիլացի հարձակվողի տրանսֆերը, քանի որ կորոնավիրուսի համաճարակի […]
Ավելին
«Բարսելոնան» ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնան» միլանյան ակումբին առաջարկում է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպո, սակայն «Ինտերը» ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագինը, որը, ըստ պայմանագրի, կազմում է 111 մլն եվրո։ Հատկանշական է, որ այդ հրաժարագինը գործելու է միայն հունիսի […]
Ավելին
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային առաջարկներ։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբի ղեկավարությունն առանձնացրել է նաև մի շարք անձեռնմխելի ֆուտբոլիստների, որոնց վաճառքը բացառված է։ Այդ ֆուտբոլիստներն են Լեո Մեսսին, Անտուան Գրիզմանը, Ֆրենկի դե Յոնգը, Անսումանե Ֆաթին, Մարկ-Անդրե Տեր Շտեգենը և Ժերար Պիկեն։ Ակումբի մյուս ֆուտբոլիստներին տեղյակ է պահվել, որ կարող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի պաշտպանի տեղաոխությունը Մառախլապատ Ալբիոն կապված է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի «Բարսելոնա» հավանական տեղափոխության հետ։ Կատալոնական ակումբին հաջողվել է «Ինտերին» համոզել, որ արգենտինացի հարձակվողի տեղափոխության դիմաց չվճարի նրա պայմանագրում նշված գումարը, որը կազմում է 111 մլն եվրո։ […]
Ավելին
1 14 15 16 17 18 19

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023