«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Պորտուգալացի ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրելու վարձակալությամբ։ Կոմղերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո կատալոնական ակումբն ունենալու է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու հնարավորություն։ Տրանսֆերի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա մանկունյական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել պորտուգալացի պաշտպանի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանայի» սպորտային տնօրենի պարտականությունները կատարող Դեկուն կարծում է, որ ակումբի աջ պաշտպանի դիրքն ամրապնդման կարիք կա։ Նշվում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է 29-ամյա […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարել է, որ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը շատ մոտ է եղել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին ձեռք բերելուն. «Մենք ցանկանում էինք, որպեսզի Ժոաու Կանսելուն տեղափոխվի «Բարսելոնա»: Նրա ծառայություններն առաջարկել էին մեզ ու մոտ էինք համաձայնության հասնելուն: Այդուհանդերձ, «Ման. Սիթին» այդ ամենը քննարկեց թիմի ներսում և ասացին, որ չեն ցանկանում, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բավարիայի» կազմում, վարձակալության ավարտից հետո կվերադառնա մանկունյական ակումբ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը չի օգտվելու 70 մլն եվրոյի դիմաց 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորությունից։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Կանսելուին, ում ծառայութուններով հետաքրքրված […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լիխտենշտեյնի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Ռոբերտո Մարտինեսի թիմն ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։ Պորտուգալացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Ժոաու Կանսելուն և Բերնարդու Սիլվան։ Հավելենք, որ Պորտուգալիան Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումը։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Աուգսբուրգի» դեմ: Հյուրերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել Յուլիան Նագելսմանի թիմի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Մերգիմ Բերիշայի ջանքերով բացեցին հաշիվը: Արագ բաց թողած գոլը կարծես զայրացրեց մյունխենյան ակումբին, ինչից հետո գնդակները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել Ռաֆալ Գիկևիչի դարպասը, ով նախքան ընդմիջում բաց […]
Ավելին
«Բավարիայի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի ապագան կրկին մշուշոտ է։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, մյունխենյան ակումբը «Մանչեսթեր Սիթիին» հայտնել է, որ վարձակալության ավարտին չի գնելու պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Մանկունյական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփորձի վաճառել 28-ամյա պաշտպանին, սակայն «Սիթիի» ղեկավարները հասկանում են, որ պետք է դիտարկել Կանսելուին մեկ անգամ ևս […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։ Դեռ առաջին կեսում մյունխենյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն։ Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսո Դևիսը դրեց հանդիպման վերջակետը` 4:0։ Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը պայքարը կաշրունակի Գերմանիայի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Մայնցի» դեմ։ Մյունխենյան ակումբի կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաու Կանսելուն, ով արդեն 18-րդ րոպեին առաջին արդյունավետ գործողությունը կատարեց` օգնելով գոլի հեղինակ դառնալ Էրիկ-Մաքսիկ Չուպո Մոտինգին։
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Մյունխենյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալի 28-ամյա պաշտպանին, որի ավարտից հետո կունենա 70 մլն եվրոյի դիմաց նրան գնելու անմիջական իրավունք։ Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն մեկնել է Մյունխեն, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025