Մարտինեսի հիանալի նորամուտը. Պորտուգալիան ջախջախեց Լիխտենշտեյնին🎥

Մարտինեսի հիանալի նորամուտը. Պորտուգալիան ջախջախեց Լիխտենշտեյնին🎥

24/03/2023 - 01:42

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լիխտենշտեյնի դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Ռոբերտո Մարտինեսի թիմն ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։

Պորտուգալացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Ժոաու Կանսելուն և Բերնարդու Սիլվան։

Հավելենք, որ Պորտուգալիան Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումը։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս երկու հանսիպում.

Բոսնիա և Հերցեգովինա 3:0 Իսլանդիա

Սլովալիա 0:0 Լյուքսեմբուրգ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023