Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օսասունան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղուն Պամպլոնան ներկայացնող ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեծ մասում «Ատլետիկն» ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, սակայն հիմնական ժամանակում միայն մեկ գնդակ ուղարկեց Սերխիո Էրերայի պաշտպանած դարպասը. 33-րդ րոպեին աչքի ընկավ Ինիակի Վիլիամսը։ Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Բավական համառ պայքարում ընթացած խաղում Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց Ռաֆինիան։ Նշենք, որ 88-րդ րոպեին բասկյան ակումբը խփեց պատասխան գոլը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն Ինիակի Վիլիամսի խփած գոլն Իկեր Մունիայինի ձեռքով խաղի պատճառով չեղարկեց։ 90+4-րդ րոպեին […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բասկյան ակումբը բավական վստահ հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «չղջիկներին»։ Էռնեստո Վալվերդեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իկեր Մունիայինը, Նիկո Վիլիամսն ու Միկել Վեսգան։ «Վալենսիայի» միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Օսկար Դե Մարկոսի անվան դիմաց։ Այսպիսով, «Ատլետիկը» նվաճեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Ատլետիկը» Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում բասկյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձան Ինիակի և Նիկո Վիլիամս եղբայրները, ովքեր իրենց անվան դիամց գրանցեցին գոլ և գոլային փոխանցում։ Հատկանշական է, որ եղբայրները գոլային փոխանցում կատարեցին միմյանց։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկ Բիլբաոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էռնեստո Վալվերդեն։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 58-ամյա մասնագետն արդեն երրորդ անգամ է գլխավորում բասկյան ակումբը։ Վալվերդեն «Ատլետիկը» մարզել է նաև 2003-2005 թթ. և 2013-17 թթ.։ «Ատլետիկը» 2015 թվականին Վալվերդեի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր։ Հավելենք, որ Էռնեստո […]
Ավելին
Քանի որ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» հիմնադրվել են համապատասխանաբար 1899 և 1900 թվականներին, նրանց միջքաղաքային մրցակցությունը իսկապես պատմական է, որը սկիզբ է առել դեռևս մեկ դար առաջ: Այժմ կներկայացնենք 5 փաստ կատալոնական դերբիի մասին։ 1. «Բարսելոնայի» գերակայությունը Լա լիգան հիմնադրվել է 1929 թվականին, իսկ «Բարսելոնան» ու «Էսպանյոլը» մրցաշարի հիմնադիր-ակումբներից են։ Այդ պահից սկսած` ակումբները միմյանց դեմ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, որ կատալոնական ակումբը 2017 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկել է Կիլիան Մբապեին ձեռք բերելու տարբերակը, սակայն, ի վերջո, գնել է Ուսման Դեմբելեին։ «Մենք դիտարկում էինք նրան ձեռք բերելու տարբերակը, սակայն մարզիչը (Խմբ.` այդ ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Էռնեստո Վալվերդեն էր) նախապատվությունը տվեց Ուսման Դեմբելեին, քանի որ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Sport.es պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե իր թոռներին ինչպես կբնութագրեր Լեո Մեսսիի խաղի մասին խոսելիս․ «Այդ ժամանակ արդեն այլ ֆուտբոլիստներ կլինեն, ովքեր մեծ ազդեցություն կունենան ֆուտբոլի վրա և Մեսսիի մասին մի փոքր կմոռանան։ Ծեր ժամանակ ես թոռներիս կպատմեմ, որ կար մի ֆուտբոլիստ, ով կարողանում էր շրջանցել յոթ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2։4 հաշվով հաղթեց «Կադիսին»՝ ամրապնդվելով պրիմերայի առաջատարի դրքերը։ Ինչպես տեղեկանում ենք իսպանացի լրագրող Պեդրո Մարտինի թվիթերյան էջից, այս հաղթանակը 214-րդն է Դիեգո Սիմեոնեի կարիերայում Լա լիգայի շրջանակում։ Արգենտինացին այս արդյունքին հասել է անցկացնելով 443 մադրիդյան ակումբի ղեկին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Սիմեոնեի ցուցանիշը լավագույնն է Լա լիգայում 21-րդ դարում։ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, «Բարսելոնան» , մարզիչների հետ կապված, ֆինանսական խնդիրներ ունի։ Բանն այն է, որ կատալոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը պաշտոնից հեռացվելուց հետո (13․01․2020թ․ – 17․08․2020թ․) պահանջում է փոխհատուցում 4 մլն եվրոյի չափով։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» ղեկավարությունը չի ցանկանում բավարարել 62-ամյա մասնագետի պահանջը, քանզի կածում է, որ Սետիենը չի արդարացրել սպասելիքները […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023