Բարսայի չեմպիոնական դերբին, Էսպանյոլի դաժան վրեժը և ևս 3 փաստ կատալոնական դերբիի մասին․ դերբիին ընդառաջ

Բարսայի չեմպիոնական դերբին, Էսպանյոլի դաժան վրեժը և ևս 3 փաստ կատալոնական դերբիի մասին․ դերբիին ընդառաջ

10/02/2022 - 10:35

Քանի որ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» հիմնադրվել են համապատասխանաբար 1899 և 1900 թվականներին, նրանց միջքաղաքային մրցակցությունը իսկապես պատմական է, որը սկիզբ է առել դեռևս մեկ դար առաջ:

Այժմ կներկայացնենք 5 փաստ կատալոնական դերբիի մասին։

1. «Բարսելոնայի» գերակայությունը

Լա լիգան հիմնադրվել է 1929 թվականին, իսկ «Բարսելոնան» ու «Էսպանյոլը» մրցաշարի հիմնադիր-ակումբներից են։ Այդ պահից սկսած` ակումբները միմյանց դեմ անցկացրել են 198 պաշտոնական հանդիպում։ Այդ ընթաքում «Բարսելոնան» հաղթել է 117 (53%), «Էսպանյոլը»` 39 անգամ, իսկ 42 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։

2. «Բարսելոնան» չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Էսպանյոլի» դեմ խաղում

«Բարսելոնան» 1948/49 մրցաշրջանի վերջին խաղում չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Էսպանյոլի» դեմ խաղում տոնած հաղթանակի շնորհիվ։ «Բլաուգրանասը» Սեզար Ռոդրիգեսի դուբլի շնորհիվ առավելության հասավ 2:1 հաշվով, իսկ վերջնահաշվարկում առաջ անցավ «Վալենսիայից»` դառնալով Լա լիգայի չեմպիոն։

3. Խորհրդանշական «Տամուդազոն»

1949 չեմպիոնական տիտղոսից տասնամյակներ անց «Էսպանյոլը» որոշ տեսանկյունից վրեժխնդիր եղավ «Բարսելոնայի» նկատմամբ` 2006/07 մրցաշրջանի նախավերջին խաղում «կապտանռնագույններից» խլելով չեմպիոնական տիտղոսը։

Այդ մրցաշրջանի 37-րդ տուրից առաջ «Բարսելոնան» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում էր դեռևս 2 միավոր, սակայն «Նոու Կամպ» մարզադաշտում կայացած խաղում «Էսպանյոլի» լեգենդ Ռաուլ Տամուդոն հանդիպման 90-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, ինչից հետո խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Այդ ոչ-ոքիից հետո «Ռեալը» միավորների քանակով հավասարվեց «Բարսելոնային», ինչն էլ վերջին տուրում թույլ տվեց «արքայական» ակումբին դառնալ Լա լիգայի չեմպիոն։

Հատկանշական է, որ այդ մրցաշրջանում «Էսպանյոլը» «Բարսելոնայից» խլեց 5 միավոր, ինչը, միանշանակ, ճակատագրական եղավ «բլաուգրանայի» համար։ Առաջին շրջանի խաղում Ֆրանկ Ռայկարդի թիմը պարտվել էր 1:3 հաշվով։

Ռամուլ Տամուդոյի այդ գոլն այնքան է սիրվել «Էսպանյոլի» երկրպագուների կողմից, ովքեր դրան նույնիսկ սեփական անուն են տվել` «Տամուդազո»։

4. «Էսպանյոլը» տոնել է կատալոնական դերբիների պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը

Ճիշտ է` «Բարսելոնան» ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դիմակայությունում բազմաթիվ խաղերում է հաղթել, սակայն հենց «Էսպանյոլն» է ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցել։

«Պերիկոսը» 1951 թ. ապրիլին Լա լիգայի շրջանակում «Բարսելոնային» հաղթել է 6:0 հաշվով։

5. Էռնեստո Վալվերդեն երկու ակումբներում էլ խաղացել և մարզել է

Էռնեստո Վալվերդեն արդեն «Բարսելոնայի» նախկին մարզիչ է, սակայն նա բավական արդյունավետ գործունեություն է ծավալել նաև «Էսպանյոլում»` 2006-2008 թթ.։

2007 թ. Վալվերդեն «Էսպանյոլին» հասցրեց մինչև ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, որտեղ 11-մետրանոցներով պարտվեց «Սևիլիային»։ Բացի դրանից, Վալվերդեն այն քիչ ֆուտբոլիստներից է եղել, ով հանդես է եկել թե՛ «Էսպանյոլի» և թե՛ «Բարսելոնայի» կազմում։ 1986-88 թթ. նա պաշտպանել է «պերիկոսի», իսկ 1988-90 թթ.` «բլաուգրանասի» գույները։

Չնայած Էռնեստո Վալվերդեն մարզում էր «Բարսելոնան», սակայն նրա ու «Էսպանյոլի» կապն ավելի ուժեղ է ու «RCDE» մարզադաշտի 89-րդ հատվածը կոչվում է հենց նրա անունով։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023