Պաշտոնական. Էռնեստո Վալվերդեն գլխավորեց Ատլետիկ Բիլբաոն

Պաշտոնական. Էռնեստո Վալվերդեն գլխավորեց Ատլետիկ Բիլբաոն

30/06/2022 - 15:40

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկ Բիլբաոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էռնեստո Վալվերդեն։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ 58-ամյա մասնագետն արդեն երրորդ անգամ է գլխավորում բասկյան ակումբը։ Վալվերդեն «Ատլետիկը» մարզել է նաև 2003-2005 թթ. և 2013-17 թթ.։

«Ատլետիկը» 2015 թվականին Վալվերդեի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Հավելենք, որ Էռնեստո Վալվերդեն առավել հայտնի է «Բարսելոնայում» աշխատելու շնորհիվ, որը նա մարզել է 2017-2020 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023