Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։ «Կարմիր սատանաները» 58-րդ րոպեին Ռոդրիգո Մունիսի ինքնագոլից հետո բացեցին հաշիվը, սակայն լոնդոնյան ակումբը 73-րդ րոպեին Էմիլ Սմիթ-Ռոուի ջանքերով խփեց պատասխան գոլը։ Մանկունիական գրանդից 38-րդ րոպեին թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշը չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։ […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն մոտ է ակումբային կարիերան «Ֆուլհեմում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնին, հայտնում է, որ «հովեկները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «զինագործներին» առաջարկել են 35 մլն ֆունտ ստերլինգ (մոտ` 41 մլն եվրո)։ Ըստ աղբյուրի` կողմերն այժմ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Երիտասարդ ֆուտբոլիստի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 25-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպման առաջին խաղակեսում կողմերը պարզապես տպավորում էին ցուցադրած «բաց» խաղով։ Առաջին 45 րոպեների ընթացքում «զինագործները» երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Թոմաս Տուխելի թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։ «Արսենալի» կազմից աչքի ընկան Էդի Նկետիան ու Էմիլ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկավելիս մրցեց առաջնության հետնապահ «Նորվիչի» դեմ։ Միկել Արտետայի թիները հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ «Զինագործների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիրան Թիրնին, Ալեքսանդր Լակազետն ու Էմիլ Սմիթ-Ռոուն։ Լոնդոնյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր և եզրափակում է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Միկել Արտետայի սաները պարզապես հիանալի առաջին խաղակես անցկացրին և նախքան ընդմիջման գնալը ստացան 3 գնդակի առավելություն. դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բուկայո Սական։ Երկրորդ խաղակեսում ավելի հանգիստ պայքար ընթացավ և կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով. նախ Ռաֆինյան մեկ գնդակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները», հանդիպման մեկնարկից ունենալով լուրջ առավելություն, միայն երկրորդ խաղակեսում կարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը և հաղթեցին 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի գոլերը 48-րդ և 87-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Գաբրիել Մարտինելին և Էմիլ Սմիթ-Ռոուն։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 29 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դինամիկ, գոլառատ և հետաքրքիր պայքարում անցավ, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակով` 3:2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։ «Զինագործների» գոլերն էլ խփեցին Էմիլ Սմիթ-Ռոուն […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը I խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սան Մարինոյի ընտրանու դեմ։ Գարեթ Սաութգեյթի սաները չխնայեցին մրցակցին ու 10 գնդակ ուղարկեցին Էլիա Բենեդետինիի պաշտպանած դարպասը։ «Երեք առյուծների» կազմից պոկերի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հարի Մագուայերը, Տայրոն Մինգսը, Էմիլ Սմիթ-Ռոուն, Բուկայո Սակայն և Թեմի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 5-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Գաբրիելը։ «Լեսթերը» ուշքի չէր եկել այդ սառը ցնցուղից, երբ 18-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեց սեփական դարպասից, որն իր անվան դիմաց գրանցեց Էմիլ Սմիթ-Ռոուն։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 9-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Միկել Արտետայի թիմը բավական որակյալ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։ «Զինագործներին» հաղթանակ պարգևեցին Թոմաս Փարթիի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Էմիլ Սմիթ-Ռոուի խփած գոլերը։ «Աստոն Վիլլայի» միակ գնդակն էլ գրանցվեց Ջեյքոբ Ռեմզիի անվան դիմաց։ «Արսենալն» այս հաղթանակից հետո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025