Արսենալը փորձում է վերգտնել իրեն` ներխուժելով լավագույն տասնյակ🎥

Արսենալը փորձում է վերգտնել իրեն` ներխուժելով լավագույն տասնյակ🎥

23/10/2021 - 01:01

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 9-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

Միկել Արտետայի թիմը բավական որակյալ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։

«Զինագործներին» հաղթանակ պարգևեցին Թոմաս Փարթիի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Էմիլ Սմիթ-Ռոուի խփած գոլերը։

«Աստոն Վիլլայի» միակ գնդակն էլ գրանցվեց Ջեյքոբ Ռեմզիի անվան դիմաց։

«Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 14 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։

«Աստոն Վիլլան» մնաց 10 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023