Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի Ռեալ Մադրիդ – Բրյուգե (2 – 2) հանդիպումից հետո Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդմիջման ժամանակ դարպասապահի փոխարինումը կապված էր Տիբո Կուրտուայի ինքնազգացողության վատացման հետ: «Տիբոն սրտխառնոց ուներ և գլխապտույտ, այդ պատճառով էլ մենք նրան փոխարինեցինք», – փոխանցում է AS պարբերականը: […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հավանական պաշտոնանկության մասին ասեկոսեները շարունակում են նոր թափ հավաքել: Իսպանական Marca-ն հայտնում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը մտադիր է բանակցություններ վարել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ: Պարբերականը նշում է, որ ՉԼ-ում ՊՍԺ-ից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո Զիդանի «ոտքի տակի հողը ավելի փխրուն է դարձել»: Ալեգրին նախորդ տարի […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը International Champions Cup-ի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը. «Բեյլը մեզ հետ է, կշարունակենք աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում. այսօր նա ցանկացավ խաղալ: Միմյանց հետ չենք խոսել: Նա նորմալ մարզվում էր, դրա համար էլ այսօր թիմի կազմում էր: Ոչինչ չի փոխվել […]
Ավելին
Զինեդին Զիդանը խստորեն զայրացել է «Ռայո Վալեկանոյից» կրած նվազագույն հաշվով պարտությունից: Հետխաղյա ասուլիսում ֆրանսիացի մասնագետն ասել է. «Թիմը զրո էր խաղադաշտում առաջինից մինչև վերջին րոպեն: Ես ջղային եմ, մենք լավ կողմերով չդրսևորվեցինք: Մնում է ներողություն խնդրել երկրպագուներից: Ամեն ինչում թերացանք և զիջեցինք մրցակցին՝ ոչինչ ցույց չտալով…: Պետք է հարգել ակումբը, որտեղ հանդես ես գալիս: Միշտ […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը: «Ես գիտեմ, թե ինչպիսի խաղացող է Կարիմը և նրա թիմակիցները գիտեն ամեն ինչ նրա խաղաոճի մասին և այն բանի, թե ինչպես նա կարող է օգնել թիմին: Նա խփել է անհավանական քանակությամբ գոլեր, դա ճիշտ է, ես շատ ուրախ եմ նրա համար: Բայց ես […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հերքել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը: «Ես այստեղ եմ և մասնակցում եմ մեծ ծրագրին: Լավ է, որ «Ռեալում» կրկին Զիդանն է: Բայց ես կհետևեմ նրա աշխատանքին ուղղակի որպես երկրպագու»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
Զինեդին Զիդանը դժգոհ է մնացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Լեգանեսի» դեմ «Ռեալի» ցուցադրած խաղից (1:1): «1-ին խաղակեսն ինձ դուր չեկավ, 2-դը՝ համեմատաբար լավ էր, մենք կարողացանք խուսափել պարտությունից: Պետք չէ ոչինչ ասել, մենք կարող ենք լավ խաղալ. մենք լավ ենք խաղալու հաջորդ մրցաշրջանում: Տպավորություններն այնքան էլ լավը չեն, բայց վատն էլ չեն, քանի որ մենք […]
Ավելին
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը կիսվել է Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադառնալու մասին իր կարծիքով: «Ես «Ռեալի» ֆուտբոլիստ չեմ, բայց որպես Զիդանի երկրպագու՝ շատ ուրախացա, որ նա վերադարձավ, քանի որ ֆուտբոլն ունի Զիդանի կարիքը: «Ռեալի» և նրա երկրպագուների համար դա լավ է, բայց մնացած թիմերի համար՝ ոչ այնքան, քանի որ «Ռեալը» Զինեդին Զիդանի հետ շատ է հաղթում: […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած պարտությունը: «Մեզ մի քիչ չէր բավականացնում: Առաջին 30 րոպեներ մենք լավ էինք խաղում, բայց վստահությունը պակասում էր: Ոչնչում չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին, նրանք փորձում էին: Մենք խաղում էինք լավ թիմի դեմ, բայց պարտվելը միշտ էլ տհաճ է: Թիմը պայքարում էր մինչև վերջ: Ծանր պահ է, […]
Ավելին
Կիշտիանու Ռոնալդուն RMC-ի վավերագրական ֆիլմում դրական է արտահայտվել Զինեդին Զիդանի մասին` բարձր գնահատելով նրա հետ համատեղ աշխատանքը. «Կարծում եմ՝ Զիդանը գիտի, թե ինչպես ճիշտ ղեկավարել թիմը: Սա հասարակ իրավիճակ չէ, քանի որ բոլոր ֆուտբոլիստներն ուզում են շատ խաղալ, բայց նա գիտի, թե ինչպես խելացի վարվի, որ օգտագործի բոլոր խաղացողներին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում El Espanol-ը:
Ավելին
1 17 18 19 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023