Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն` դառնալով մրցաշարի հաղթող։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին բարձրացրեց բաղձալի գավաթը։ Հավելենք, որ Լեո Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում նվաճեց իր առաջին տիտղոսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը բավական լարված և կոպիտ պայքարում էր անցնում. կողմերը հիմնականում աչքի էին ընկնում կանոնների խախտումներով, իսկ գոլային պահեր չկային։ Սակայն, 22-րդ րոպեին Արգենտինայի հավաքականն իր առաջին վտանգավոր պահը վերածեց գոլի. Ռոդրիգո Դե Պաուլը խորքից հիանալի փոխանցում կատարեց Անխել Դի […]
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Բրազիլիայի ընտրանու դեմ։ 22-րդ րոպեին Ռոդրիգո Դե Պաուլը հիանալի փոխանցում կատարեց Անխել Դի Մարիայի ուղղությամբ, ով էլ, օգտվելով Ռենան Լոդիիի սխալից, դուրս եկավ հարվածային դիրք ու բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
Ավելին
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 04:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԿՈՆՄԵԲՈԼ-ի տեխնիկական վերլուծության խումբը միանգամից երկու ֆուտբոլիստի Կոպա Ամերիկայի շրջանակում ճանաչել է լավագույնը։ Այդ մասին տեղեկացնում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի պաշտոնական կայքը։ Ընտրությունը կանգ է առել Նեյմարի (Բրազիլիա) և Լեո Մեսսիի (Արգենտինա) վրա, որոնց հավաքականներն էլ հուլիսի 11-ին, Երևանի ժամանակով 04:00-ից սկսած, մրցելու են մրցաշարի եզրափակչի շրջանակում։ ԿՈՆՄԵԲՈԼ-ն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ անհնար է […]
Ավելին
Կոպա Ամերիկայի շրջանակում հուլիսի 7-ին` վաղ առավոտյան, կայացավ նաև մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը. միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականները։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին արգենտինացիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին հարվածային դիրք դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին, ով էլ մեկ հպումով կատարած հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Բաց թողած գոլից հետո հանդիպման նախաձեռնությունն […]
Ավելին
Կոպա Ամերիկան նույնպես մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մրցաշարի շրջանակում կայացել է առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցել են Բրազիլիայի ու Պերուի հավաքականները։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեկնարկն անցնել է Բրազիլիայի հավաքականի հացահայտ առավելությամբ. վտանգավոր գրոհները մեկը մյուսին հաջորդում էին Պեդրո Գալեսեի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն որոշ դրվագներում վերջինս հրաշքներ էր գործում` ամեն անգամ […]
Ավելին
Բրազիլիայում մեկնարկել է Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆ փուլը։ Առաջին քառորդ եզրափակչի շրջանակում մրցեցին Պերուի և Պարագվայի հավաքականները։ Առաջին խաղակեսն անցավ բավական հետաքրքիր և գոլառատ պայքարում, որի հերոսը և դրա հետ մեկտեղ նաև` հակահերոսը դարձավ պարագվայցիների պաշտպան Գուստավո Գոմեսը, ով մեկ խաղակեսի ընթացքում դարձավ թե՛ գոլի, թե՛ ինքնագոլի հեղինակ, ինչպես նաև հեռացվեց խաղադաշտից։ 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից […]
Ավելին
Կոպա Ամերիկայի շրջանակում մենարկել է մրցաշարի 2-րդ տուրը։ Կոպայի գործող գավաթակիր Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում մրցել է Պետուի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսը, կարելի է ասել, անցել է հավսար պայքարում, սակայն կողմերն ընդմիջման են գնացել «պենտակամպեոնների» նվազագույն առավելությամբ, քանի որ 12-րդ րոպեին Ալեքս Սանդրոն բացեց էր խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում բրազիլացիները հսկայական առավելություն ունեին […]
Ավելին
Հունիսի 14-ին` Երևանի ժամանակով 1:00-ից մեկնարկեց նաև Կոպա Ամերիկայի խաղարկությունը։ Մրցաշարի բացման խաղում Բրազիլիայի հավաքականը մրցեց Վենեսուելայի հավաքականի դեմ` տանելով 3:0 հաշվով գերվստահ հաղթանակ։ Ողջ հանդիպման ընթացքում Տիտեի սաներն ունեին հսկայական առավելություն և որևէ շանս չտվեցին մրցակցին, որը ոչ մի գոլային պահ չստեղծեց Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ «Պենտակամպեոնների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկինիոսը, […]
Ավելին
1 11 12 13 14 15 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023