«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն Sport Bible-ին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է մարզիչներ Պեպ Գվարդիոլային և Ժոզե Մոուրինիոյին, որոնց ղեկավարությամբ ֆուտբոլիստը ելույթ է ունեցել կատալոնական և միլանյան ակումբներում։ «Չեմ կարծում, որ կարելի է միանշանակ ասել, թե նրանցից ով է լավագույնը․ ոճի հարց է։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր խաղավոճը, սակայն ես նախընտրում եմ Մոուրինիոյին։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում հունվարի 13-ին կայացավ 1-ին տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը։ Այս հանդիպումը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ երկու թիմերն էլ օգոստոսին մասնակցում էին եվրագավաթային մրցաշարերին և հասել էին վերջին փուլեր, կողմերին լրացուցիչ հանգիստ տրամադրվեց։ «Ատլետիկո Մադրիդն» այս խաղում լրիվ իր ոճի մեջ էր․ նախաձեռնությունը զիջել էր […]
Ավելին
Կամերունցի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն, ով ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, նշել է, թե ով կարող է կատալոնական ակումբում փոխարինել Լեո Մեսսիին։ «Ես կարծում եմ՝ Անսու Ֆաթին այն ֆուտբոլիստն է, ով դեպի ապագա է նայում։ Ներկա պահին նա անհավանական խաղ է ցուցադրում, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ակումբը պետք է հոգ տանի […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան (կառավարել է 2003-2010թթ․), ով ակումբի հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը, խոսել է «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցման մասին․ «Ես ցանկանում եմ 2024 թվականին նոր մարզադաշտում Լեո Մեսսիի հետ նշել ակումբի հիմնադրման 125-ամյակը։ Մարզադաշտի հարցը հեշտ չէ, քանի որ նրա շինարակական աշխատանքներն արդեն երկու տարի է ինչ ընթանում են։ […]
Ավելին
Հունվարի 13-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպեր գավաթի 2021 թվականի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Կորդոբայի «Նուեվո Արկանխել» մարզադաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը ստիպված կլինի երկար ճանապարհ կտրել՝ հանդիպմանը մասնակցելու համար։ «Բարսելոնան» նախ ինքնաթիռով կմեկնի Սևիլիա, որտեղից էլ ավտոբուսով կգնա Կորդոբա։ Բարսելոնայից Սևիլիա ինքնաթիռով թռիչքը մոտ 1։30 ժամ է տևում, քանի որ […]
Ավելին
Հեղինակավոր ESPN պարբրականը ներկայացրել է 2010 թվականից սկսած իսպանական Լա լիգայի շրջանակում ամենաշատ հաջողված դրիբլինգի դիմած լավագույն ֆուտբոլիստների իննյակը, որն ունի հետևյալ տեսքը․ 1․ Լեո Մեսսի («Բարսելոնա», 1617 հաջողված դրիբլինգ) 2․ Իկեր Մունիային («Ատլետիկ Բիլբաո», 607) 3․ Իսկո («Ռեալ», «Մալագա», 527) 4․Նեյմար («Բարսելոնա», 493) 5․ Էվեր Բանեգա («Վալենսիա», «Սևիլիա», 465) 6․ Ֆաբիան Օրելյանա («Գրանադա», «Սելտա», […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը կազմել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստնորից կազմված խորհրդանշական հավաքական՝ հաշվի առնելով նրանց ընթացիկ արժեքը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան», 60 մլն եվրո) Պաշտպաններ – Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 75 մլն), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 50 մլն), Ռիս Ջեյմս («Չելսի», 35 մլն), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 80 մլն)։ Կիսապաշտպաններ – […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ։ Այդ խաղում կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 11 գոլ և շրջանցելով «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոյին՝ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, արգենտինացին միակ ֆուտբոլիստն է, ով Լա […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Կատալոնական ակումբը բավական լավ մարզավիճակ է հավաքել և որևէ հնարավորություն չտվեց անդալուսական ակումբին՝ հաղթելով 0։4 հաշվով։ Ռոնալդ Կումանի սաները վստահ առաջին խաղակես անցկացրին և ընդմիջման գնացին 3 գնդակի առավելությամբ։ Նախ Անտուան Գրիզմանը 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, ապա հետագայում խաղի մեջ մտավ նաև […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Գրանադայի» դեմ։ Հանդիպման 42-րդ րոպեին Լեո Մեսսին տուգանային հարվածի իրացումից հետո գնդակը վարպետորեն ուղարկեց Ռուի Սիլվայի դարպասը և ոչ միայն հաշիվը դարձրեց 0։3, այլև դարձավ դուբլի հեղինակ։ Լա լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում խփել է արդեն 11 գոլ և ռմբարկուների ցուցակում բարձրացավ 1-ին հորիզոնական՝ շրջանցելով «Վիլյառեալի» […]
Ավելին
1 225 226 227 228 229 328

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025