Աշխարհի նախկին չեմպիոնը ժամանակին Գվարդիոլայից պահանջել է փոխհատուցել ինքնաթիռի տոմսի գումարը

Աշխարհի նախկին չեմպիոնը ժամանակին Գվարդիոլայից պահանջել է փոխհատուցել ինքնաթիռի տոմսի գումարը

14/03/2021 - 17:09

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Լա Վոլպան վերջերս պատմել է, որ ժամանակին Պեպ Գվարդիոլայից պահանջել է փոխհատուցել ինքնաթիռի տոմսի գումարը։

«Մի անգամ ես մեկնեցի Գվարդիոլայի դասախոսությանը, իսկ ինքնաթիռի տոմսի դիմաց վճարեցի 200$:

Այն, ինչ պատմում էր Գվարդիոլան, թե ինչպես է խաղում «Բարսելոնան»․․․ այդ ամենը հնացած բաներ էին, այդ պատճառով էլ ես պահանջեցի հետ վերադարձնել ինքնաթիռի տոմսի գումարը, քանի որ, ինչ նա պատմում էր, ես գիտեի։

Ես կարծում էի, թե կարող եմ նրանից ինչ-որ բան սովորել, սակայն սպասելիքներս չարդարացան։

Երբ նա խոսում էր, որ ֆուտբոլային կյանք է վերադարձրել 4-3-3 մարտավարությունը, մարդիկ մոռացել էին, որ 1978 թվականին Սեզար Մենոտին արդեն օգտագործում էր այն, երբ Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն»,- արգենտինացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Արգետնինայի հավաքականը 1978 թվականին Սեզար Մենոտիի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով առավելության հասնելով Նիդերլանդների հավաքականի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Լա Վոլպաին, ապա նախկին ֆուտբոլիստն այդ մունդիալին եղել է Արգենտինայի հավաքականի պահեստային դարպասապահը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023