Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին և նախագահ Ժոան Լապորտան առաջիկա ժամերին կհանդիպեն` քննարկելու ակումբում սպասվելիք փոփոխությունները։ Սպասվում է, որ Խավին ակումբի նախագահին խնդրելու է գնել 8, վաճառել` 10-12 ֆուտբոլիստների։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին, փոխնախագահ Ռաֆա Յուստեն […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը, որի հիմնական թեկնածուն Կալիդու Կուլիբալին է («Նապոլի»)։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, նեապոլիտանական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 35 մլն եվրո։ Այդուհանդերձ, «բլաուգրանան» ցանկանում է նվազեցնել սենեգալցի պաշտպանի հրաժարագինը և պատրաստ է գործարքում ներառել Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ […]
Ավելին
«Բարսելոնան» ֆուտբոլիստներին հայտավորելու հարցում կրկին խնդիրների առջև է կանգնել։ Հայտնի է, որ ազատ գործակալի կարգավիճակով կատալոնական ակումբի շարքերը համալրելու են «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենն ու «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։ Բացի դրանից, «բլաուգրանան» երկարաձգել է նաև թիմի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի պայմանագիրը, որն ավարտվում էր հունիսի 30-ին ու նրան նույնպես վերահայտավորելու կարիք է լինելու։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում […]
Ավելին
Աուդիտորական ծառայություններ մատուցող աշխարհահռչակ KPMG ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը։ Ցանկը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որը գնահատվում է 3.184 մլրդ եվրո։ Նախորդ տարվա համեմատ` երկրորդ հորիզոնական է բարձել «Մանչեսթեր Յունայթեդը» (2.883), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (2.814)։ Նշենք, որ «Միլանը», 2021 թ. համեմատ, գրանցել է լավագույն աճը, որի արժեքն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեծ մասն անցավ կատալոնական ակումբի տարածքային առավելության պայմաններում, սակայն, պետք է նշենք, որ «բլաուգրանայի» խաղը շատ անատամ էր և գործնականում չէր պարունակում սրություն։ «Դեղին սուզանավն» էլ ողջ հանդիպման ընթացքում ունեցավ ընդամենը երկու գոլային պահ, որոնք վերածեց դարպասի գրավման` հաղթելով 2:0 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի եզրափակիչում «Լիոնը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` 8-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։ «Լիոնի» կազմից 6-րդ րոպեին հեռահար հարվածոց ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ամանդին Հենրին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Թուրինի «Ալիանց» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Լիոնը»։ Հանդիպումը շոկային մեկնարկ ու ընթացք ստացավ, քանի որ արդեն 33-րդ րոպեին ֆրանսիական ակումբը հաղթում էր 3:0 հաշվով. մեկական անգամ աչքի ընկան Ամանդին Հենրին, Ադա Հեգերբերգ ու Կատարինա Մակարիոն։ Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, «բլաուգրանան» մեկ գնդակ հետ բերեց, […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն ու կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեհ ֆուտբոլիստն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «բլաուգրանայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Այժմ «Բարսելոնան» 33-ամյա տրանսֆերի հարցում պետք է բանակցություններ սկսի մյունխենյան […]
Ավելին
Անցնող օրերին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է «Վալենսիայի» ղեկավարության հետ` քննարկելու մի շարք տրանսֆերային հարցեր։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Լապորտան ճաշել է «չղջիկների» նախագահ Անիլ Մուրթիի և գործադիր տնօրեն Ջո Լիմի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ «Վալենսիան» «բլաուգրանային» առաջարկել է գնել թիմի կիսապաշտպան Կարլոս Սոլերին և եզրային պաշտպան Խոսե Գայային, սակայն «Բարսելոնայի» նախագահը […]
Ավելին
«Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը դժգոհ են ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի խաղից։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ն, ընթացիկ մրցաշրջանում գերմանացի դարպասապահը չի արդարացնում ակումբի սպասելիքները։ Տեր Շտեգենը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի սկզբնամասը, իսկ ապաքինվելուց հետո չի խաղացել այնպես, ինչպես կցանկանային տեսնել մարզչական շտաբն ու ղեկավարությունը։ Ակումբում կարծում են, 30-ամյա դարպասահը գոլեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023