Շամանը, Հովոն ու Ա սերիայի երբեմնի դահիճը , մեր այսօրվա Ֆավորիտների կիզակենտրոնում ։ Բոլորին բարի դիտում։
Ավելին
Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ իսպանական Լա Լիգան շարունակում է գլխավորել ակումբային ֆուտբոլի վարկանիշային աղյուսակը։ Լա Լիգային հաջորդում է անգլիական Պրեմիեր լիգան, իսկ Բունդեսլիգան՝ երրորդն է։ Հայաստանի առաջնությունը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է և այժմ 36-րդ հորիզոնականում է։ Ակումբային ֆուտբոլի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Իսպանիա՝ 89.283 2․ Անգլիա՝ 77.605 3․Գերմանիա՝ 61.212 4․ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ֆիորենտինային» և պարտվեց 1:3 հաշվով: «Մանուշակների» գոլերը խփել են Պուլգարը (11 մ.), Կաստրովիլին և Ռիբերին: Կիեզան էլ վրիպել է 11 մետրանոցից: «Միլանը» 55-րդ րոպեին 10 ֆուտբոլիստներով է մնացել. կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է Մուսակիոն: Տանտերերի միակ գոլը գեղեցիկ անցումներից հետո խփել է Լեաոն: Օնլայն հաշվարկով «Ֆիորենտինան» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Լեչչեին». հանդիպումն ավարտվել է «գայլերի»՝ նվզագույն հաշվով հաղթանակով՝ 0:1: Հանդիպման 56-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո միակ գոլը խփել է Էդին Ջեկոն: Օնլայն հաշվարկով հռոմեական թիմը 11 միավորով 5-րդ հորիզոականում է:
Ավելին
Ա սերիայի 5-րդ տուրում «Բրեշիան» հյուրընկալել էր «Յուվենտուսին». հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով: Հաշիվը բացել են տանտերերը. 4-րդ րոպեին Ալֆրեդո Դոնարուման խոցել է Շեսնիի դարպասը: 40-րդ րոպեին ինքնագոլ է գրանցվել, իսկ 63-րդ րոպեին «Յուվեի» հաղթական գոլը խփել է Պյանիչը: Հանդիպմանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն, «Բրեշիայից» ամբողջ խաղին մասնակցել է անվանի հարձակվող Մաուրո Բալոտելին: […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»: Հռոմեական թիմի գոլերը խփել են Կոլարովը և Ջեկոն. վերջինս հաղթական գոլը խփել է 90+3-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 87-րդ րոպեին: 4 տուրերից հետո «Ռոման» 8 միավոր ունի:
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվում է «Բոլոնյային»: Հռոմեական թիմի մեկնարկային կազմը. Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Կոլարով, Ֆացիո, Վերետու, Քրիստենտե, Կլյուվերտ, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո Հանդիպման մեկնարկը 17:00-ին է, ուղիղ հեռարձակումը՝ ստորև. Հանդիպումը ցուցադրում է նաև «Արմենիա» TV-ն. հղումը՝ այստեղ:
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում միլանյան դերբին էր՝ «Միլան» – «Ինտեր». «ներաձուրիները» հաղթեցին 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Ինտերի» գոլերը խփել են Բրոզովիչը և Լուկակուն: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 4 խաղից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Միլանի» ակտիվում կա 6 միավոր:
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում միլանյան դերբի է` «Միլան» – «Ինտեր»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Միլան». Դոնարումա, Կոնտի, Մուսաչիո, Ռոմանյոլի, Ռոդրիգես, Կեսիե, Բիլիա, Չալխանօղլու, Սուսո, Լեաո, Պյոնտեկ «Ինտեր». Հանդանովիչ, Շկրինյար, Դե Վրեյ, Գոդին, Դ`Ամբրոզիո, Ասամոա, Սենսի, Բրոզովիչ, Մարտինես, Լուկակու Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: Խաղի ուղիղ հեռարձակումն` ԱՅՍՏԵՂ:
Ավելին
Ա սերիայի 3-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել է «Սասուոլոյին»: Հանդիպման 22-րդ րոպեին հռոմեական թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը 3-րդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը` բացելով գոլերի հաշիվը նոր թիմում:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023