Ռոնալդուի կրնկով կատարած նրբագեղ գոլային փոխանցումը Իգուայինին?

Ռոնալդուի կրնկով կատարած նրբագեղ գոլային փոխանցումը Իգուայինին?

27/06/2020 - 13:53

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության է հասել հետնապահների թվում ընթացող «Լեչչեի» նկատմամբ։

Այդ խաղում հիանալի ֆուտբոլ ցուցադրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ այդ խաղում դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հանդիպման 83-րդ րոպեին Կրիշը ֆանտաստիկ փոխանցումով գոլային փոխանցում կատարեց Գոնսալո Իգաուայինին։ Այդ դրվագում «Յուվեն» նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում Ռոնալդուն ձախ եզրում ստացավ գնդակը, մոտեցավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ, պաշտպաններին «հավաքեց» իր վրա և կրնկով կատարած նրբագեղ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Իգուայինին, ով հաշիը դարձրեց 3։0։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023