Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ատլետիկոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։ «Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբին Լե Նորմանը, Ալեքսանդր Սյորլոթն ու Անտուան Գրիզմանը։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Արդա Գյուլերը։ «Արքայական» ակումբը նոր մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 18 միավորով առաջին տեղում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կկայանա մադրիդյան հերթական դերբին. «Ատլետիկոն» սեփական դաշտում կըդնունի «Ռեալին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» թրիլերային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»։ «Ռոխիբլանկոսից» 15-րդ րոպեին հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի պատասխան գոլը 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով խփել է Պեպ Չավարիան։ 77-րդ րոպեին Ալվարո Գարսիայի գոլից հետո արդեն «Ռայոն» առաջ է անցել հաշվի մեջ։ Թվում էր, թե Ինիգո Պերեսի գլխավորած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ նախ 4-րդ րոպեին հաշիվը բացեց Էնդրյու Ռոբերտսոնը, ապա` 6-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կրկնապատկեց մերսիսայդյան գրանդի առավելությունը։ Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած թիմը հեշտ հաղթանակ կտանի, բայց հյուրերը չընկճվեցին ու կարողացան հետագայում Մարկոս Լյորենտեի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ. մերսիսայդյան գրանդից չորրորդ րոպեին աչքի ընկավ Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ 6-րդ րոպեին` Մոհամեդ Սալահը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակման օրն առաջարկ է արել «Ատլետիկո Մադրիդին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մանկունիական գրանդը ցանկացել է վարձակալել Քոնոր Գալահերին, սակայն մերժում է ստացել մադրիդյան ակումբից։ Անգլիացի ֆուտբոլիստի վարձակալության համար դիմել է նաև «Քրիսթալ Փելասը», սակայն «ռոխիբլանկոսը» նույն պատասխանն է տվել։ 25-ամյա կիսապաշտպանն «Ատլետիկո» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 53 խաղում 4 գոլ […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում նույնպես չհաղթեց` ոչ-ոքի(1:1) գրանցելով «Էլչեի» դեմ խաղում։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, որին հյուրերը 15-րդ րոպեին պատասխանեցին Ռաֆա Միրի դիպուկ հարվածով։ Հանդիպման հերոս դարձավ «Էլչեի» դարպասապահ Մատիաս Դիտուրոն` կատարելով 5 սեյվ։ Դիգեո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջին տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»։ Մադրիդյան գրանդը […]
Ավելին
Մադրիդի «Ատելտիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Arménie Football–ը։ Հավանական տրանսֆերի հարցում «ռոխիբլանկոսը» կապվել է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, բայց հստակ ոչինչ չի քննարկվել։ Աղբյուրի համաձայն` Ռուսաստանի չեմպիոնը հայ կիսապաշտպանի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ ստացել է միայն անգլիական «Սաութհեմփթոնից»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոն» ձեռք է բերել «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորիին, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ատլետիկոն» Ռասպադորիի տեղափոխության համար Իտալիայի չեմպիոնին վճարել է 22 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից, 109 խաղում խփել է 18 […]
Ավելին
Իսպանացի անվանի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը տեղափոխվել է «Ֆլամենգո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրել է 2028 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Իսպանացի ֆուտբոլիստն իր նախկին ակումբից` Մադրիդի «Ատլետիկոյից» հեռացել է անվճար։ Սաուլը «ռոխիբլանկոսի» կազմում 427 խաղում 48 գոլ է խփել, կատարել 26 ասիստ։ «Ֆլամենգոն» 2024 թ. սեպտեմբերից գլխավորում է «Ատլետիկոյում» […]
Ավելին
1 … 9 10 11 12 13 … 82

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026