ԱԱ-2026-ի եզրափակիչի երկրորդ մասնակիցն Արգենտինայի ազգային հավաքականն է։ «Ալբիսելեստեն» մրցաշարի կիսաեզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի թիմի նկատմամբ։ «Երեք առյուծներից» հաշիվը 55-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնը։ Աշխարհի գործող չեմպիոնը բաց թողած գոլից հետո նետվեց առաջ` փրկելու խաղը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի պատասխան գոլը 86-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով խփեց Էնցո Ֆեռնանդեսը։ Թվում […]
Ավելին
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին` կրկնելով Իտալիայի համաշխարհային ռեկորդը։ «Ֆուրիա ռոխան» արդեն 37 հանդիպում անընդմեջ անպարտելի է։ Իսպանացիները նախորդ պարտությունը կրել են 2024թ. մարտի 23-ին` ընկերական խաղում 0:1 հաշվով զիջելով Կոլումբիայի հավաքականին։ Իտալիայի հավաքականը 2018-21թթ. նույնպես 37 անընդմեջ անպարտելի հանդիպում է անցկացրել։ Արգենտինայի հավաքականն էլ ունի երկրորդ լավագույն ցուցանիշը` 2019-2022թթ. […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի թիմի նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին, հայտնում է As-ը։ «Բարդ է նկարագրել, թե ինչ ենք հիմա զգում, բայց սա անկեղծ ուրախություն է։ Սա հիասքանչ թիմ է։ Մենք դեռ պետք է ևս մեկ քայլ կատարենք դեպի չեմպիոնություն։ Եզրափակիչում խաղալը հսկայական պատասխանատվություն է […]
Ավելին
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի Անգլիա – Արգենտինա հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Իսմայիլ Էլֆաթ (ԱՄՆ)։ Եզրային մրցավարներ` Քորի Փարքեր, Քայլ Աթքինս (երկուսն էլ` ԱՄՆ)։ Չորրորդ մրցավար` Մաուրիցիո Մարիանի (Իտալիա)։ Պահեստային մրցավար` Դանիելե Բիդնոնի (Իտալիա)։ 44-ամյա Էլֆաթը Մունդիալ-2026-ում սպասարկել է խմբային փուլի Նիդերլանդներ – Ճապոնիա (2:2), Ուրուգվայ – Իսպանիա (0:1) և 1/8 եզրափակիչի […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եզրափակիչի առաջին մասնակիցն է։ «Ֆուրիա ռոխան» մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Եվրոպայի գործող չեմպիոնից խաղակեսերից յուրաքանչյուրում մեկակական գոլ խփեցին Միկել Օյարսաբալն ու Պեդրո Պոռոն։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում կատարած երկու դիպուկ հարվածն էլ ավարտեց դարպասի գրավումով։ Ֆրանսիայի հավաքականի գերհզոր հարձակվողները կատարեցին ընդամենը երեք դիպուկ […]
Ավելին
ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Դալասում միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիայի ու Իսպանիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ասունսիոնի «Օլիմպիան» ձեռք է բերել «Վելինգտոն Ֆենիքսի» պաշտպան Թիմ Փեյնին, հայտնում է պարագվայական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայամանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հունվարի 1-ը։ Trnasfermarkt-ի տվյալներով` «Օլիմպիան» 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար նորզելանդական ակումբին վճարել է 350 հազար եվրո։ Փեյնը «Ֆենիքսում» հանդես էր գալիս 2019թ. հուլիսից, 157 խաղում խփել է 4 գոլ, կատարել 19 […]
Ավելին
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի Ֆրանսիա – Իսպանիա հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Իվան Բարտոն (Սալվադոր)։ Եզրային մրցավարներ` Դավիդ Մորան (Սալվադոր), Անտոնիո Պուպիրո (Նիկարագուա)։ Չորրորդ մրցավար` Գլեն Նյուբերգ (Շվեդիա)։ Պահեստային մրցավար` Մահբոդ Բեգի (Շվեդիա)։ Բարտոնն ԱԱ-2026-ում արդեն երեք հանդիպում սպասարկել է։ Նրա գլխավորած անձնակազմի ուղղեկցությամբ կայացել են Թուրքիա – Պարագվայ (խմբային փուլ, 0:1), […]
Ավելին
Շվեյցարիայի ազգային հավաքականի ավագ Գրանիտ Ջական խոսել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում կրած պարտության մասին, հայտնում է The Athletic-ը։ «Մենք լավ սկսեցինք հանդիպումը։ Չնայած գոլ բաց թողեցինք անկյունայինից, ըստ իս, դաշտում գերիշխում էր միայն Շվեյցարիան։ Մենք տարածքային առավելություն ունեինք, բայց չեինք կարողանում շատ գոլային պահեր ստեղծել։ Բացի խփած գոլից, մրցակիցն առաջին խաղակեսում ոչինչ չկարողացավ ստեղծել։ Երկրորդ […]
Ավելին
1 2 3 4 5 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026