«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակները» նորվեգացի տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ հասել են վերջնական համաձայնության։ «Սիթին» «իշամեղուների» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ակտիվացնելու է Հալանդի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Այժմ գործարքը փաստաթղթային փուլում է. կողմերն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ «Սարսափելի նորություն։ 54 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով արդեն 4 ամիս պայքարում էր հիվանդության դեմ»,- գրել է Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ իտալացի գործակալի մահվան մասին լուրը հաստատել են նաև նրա ընտանիքի […]
Ավելին
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի պաշտպանը բանավոր համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։ Կողմերը դեռևս պայմանագիր չեն կնքել, սակայն վերջերս տեղի ունեցած նոր հանդիպումից հետո նրանք հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին. «Շուտով հանդիպում է տեղի ունենալու ակումբի ղեկավարության հետ, սակայն որևէ արտասավոր բան դեռևս տեղի չի ունենում։ Ես այդ ամենը տեսնում եմ ու զգում։ Իրավիճակն ինձ համար հեշտ չէ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, որ Լևանդովսկին հրաժարվել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջեց «Ինտերին»։ Հռոմեական ակումբի միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումից հետո «գայլերի» սպորտային տնօրեն Տիագու Պինտուն խոսել է հայազգի ֆուտբոլիստի ապագայից. «Որևէ խնդիր չկա Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման հարցում։ Այժմ բանակցություններ ենք վարում և ցանկանում ենք, որ նա մնա»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր […]
Ավելին
Հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն ու այդ պաշտոնում կփոխարինի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկին։ Ինչպես հայտնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» վերջնական համաձայնության են հասել 52-ամյա մասնագետի հետ։ Այժմ կողմերը պատրաստում են պայմանագիրը, որը, ամենայն հավանականությամբ նախատեսված է լինելու կա՛մ մինչև 2025 թ. կա՛մ էլ […]
Ավելին
Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժ/պ Ռալֆ Ռանգնիկը լքելու է զբաղեցրած պաշտոնն ու դառնալու է ակումբի ղեկավարության խորհրդականը։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մանկունյական ակումբը կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու գերմանացի մասնագետին։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» ընտրությունը կանգ է առել Էրիկ Տեն Հագի վրա, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Հանդիպման միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաղթանակ պարգևելով «գայլերին»։ Խաղից հետո հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ` Twitter-ի իր միկրոբլոգում գրելով հետևյալը. «Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին, սակայն այժմ «Ռոման» […]
Ավելին
«Շախտյոր Դոնեցկի» աջ պաշտպան Վինիսիուս Թոբիասը, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն ու «հանքափորները» բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Սպասվում է, որ «Ռեալը» երկու տարով կվարձակալի 18-ամյա ֆուտբոլիստին, իսկ պայմանագիրը կներառի նաև գնման իրավունք։ Եթե «Ռեալը» որոշի գնել բրազիլացի պաշտպանի ամբողջական տրանսֆերային […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի և «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին լուրը. «Պարզ է, որ թոփ ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»։ Ես չեմ կարող ասել` բանակցություններ վարո՞ւմ ենք Լևանդովսկիի և Սալահի հետ, թե` ոչ։ Հակառակ դեպքում, ակումբում ինձ կասեն, որ խնդիրներ եմ ստեղծում բանակցային գործընթացի համար»,- […]
Ավելին
1 41 42 43 44 45 65

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023