Գործարքը կայացած է. Կարլոս Սոլերը տեղափոխվում է ՊՍԺ

Գործարքը կայացած է. Կարլոս Սոլերը տեղափոխվում է ՊՍԺ

30/08/2022 - 19:22

«Վալենսիայի» կիսապաշտպան Կարլոս Սոլերը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Պարի Սեն-Ժերմենը» «չղջիկներին» կվճարի 18 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում կավելանա ևս 3 մլն եվրո։

25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը

Հավելենք, որ Սոլերը «Վալենսիայի» սան է, որի կազմում անցկացրել է 226 հանդիպում` դառնալով 36 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023