Գործարքը կայացած է. Սերժինիո Դեստը տեղափոխվում է Միլան

Գործարքը կայացած է. Սերժինիո Դեստը տեղափոխվում է Միլան

01/09/2022 - 00:12

«Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժինիո Դեստը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն ամերիկացի լատերալին, որի ավարտին միլանյան ակումբը կկարողանա 20 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Եթե Դեստը դառնա միլանյան ակումբի լիիրավ անդամ, ապա «ռոսոներիների» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

21-ամյա պաշտպանը սեպտեմբերի 1-ին կմեկնի Միլան` բուժզննում անցնելու և պայմանագիրը ստորագրելու համար։

Հիշեցնենք, որ Սերժինիո Դեստը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից` անցկացրած 72 խաղում դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023