Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Տեսանյութը նվիրված է 2022 թ. ամռային տրանսֆերային պատուհանի բոլոր գերհզոր գործարքներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Այնտրախտի» եզրային կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բյանկոներիները» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ֆրանկֆուրտյան ակումբին վճարել են 12 մլն եվրո։ Նշենք, որ սերբ ֆուտբոլիստն «արծիվների» կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 171 խաղում դառնալով […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում անորոշ մնալ. հոլանդացի ֆուտբոլիստը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Չելսին» վստահ է, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցնի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» տևական ժամանակ է լրջորեն հետաքրքրված են Դե Յոնգի ծառայություններով ու նրա տրանսֆերի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ն, ըստ 2020 թ. աշնանը կնքված պայմանագրի` 2022/23 մրցաշրջանից սկսած` հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը դառնալու է 22 մլն եվրո։ Այդուհանդերձ, «բլաուգրանայի» ղեկավարությունն այդ պայմանագիրն համարում է անօրինական և Դե Յոնգին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով կա՛մ հեռանալ ակումբից կա՛մ էլ աշխատավարձը կրճատել 50%։ […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուսիը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշն արդեն մի քանի ամիս է գաղտնի աշխատում է իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են. կողմերը շատ մոտ եմ գործարքն ավարտին հասցնելուն։ Նշվում է, որ Ռուիսի […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ցլերն» «ազնվականներին» վճարելու են 30-35 մլն եվրո, որին ավելանալու են նաև մի շարք հավելավճարներ։ Այժմ երկու ակումբները քննարկում են գործարքի վերջին մանրամասներն` այն առաջիկա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիային։ Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ազնվականները» «ճայերին» վճարել են 65.3 մլն եվրո, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 8.3 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Չելսիի» պատմության 5-րդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության. «գայլերը» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն հոլանդացի ֆուտբոլիստին, որի դիմաց փարիզյան ակումբին կվճարեն 5 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո հռոմեական ակումբն ունենալու է 8 մլն եվրոյի դիմաց 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Աստոն Վիլլայի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկային։ Կողմերի միջև կնքվել է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «ազնվականները» գործարքի դիմաց «Վիլլային» վճարել են 15 մլն ֆունտ, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 5 միլիոն ֆունտ։ Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ 18-ամյա ֆուտբոլիստին […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Փարիզը» «շներին» վճարելու է 15 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս օգոստոսի 3-ին բուժզննում է անցել փարզիյան ակումբի հետ, իսկ արդեն այսօր` օգոստոսի 4-ին, կստորագրի պայմանագիրը։ Նշվում է, որ գործարքի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025