Պաշտոնական. Ժիրայր Շաղոյանը տեղափոխվեց ԲԿՄԱ Սոֆիա

Պաշտոնական. Ժիրայր Շաղոյանը տեղափոխվեց ԲԿՄԱ Սոֆիա

06/09/2022 - 16:42

Ինչպես տեղեկացնում է Բուլղարիան ներկայացնող ԲԿՄԱ Սոֆիայի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանի հետ։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս ԲԿՄԱ Երևանի կազմում, որի մարզաշապիկով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ ԲԿՄԱ Սոֆիան Բուլղարիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղից հետո վաստակել է 19 միավոր և 16 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023