«Լիդսի» վինգեր Ռաֆինյան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չեսլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել են 60-65 մլն ֆունտ ստերլինգ, որն ընդունվել է յորքշիրյան ակումբի կողմից։ Հաղորդվում է, որ վերոնշյալ գումարը ներառում է նաև տարբեր հավելավճարներ, սակայն […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65 մլն եվրո, որին ևս 20 միլիոն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։ Այսինքն, մանկունյական ակումբի համար այս տրանսֆերն ընդհանուր […]
Ավելին
«Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի գործարքն ավարտին հասցնելուց հետո այժմ մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» լրջորեն հետաքրքրված են «Այաքսի» ֆուտբոլիստ Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը 24-ամյա պաշտպանի դիմաց «Այաքսին» առաջարկել է 40 մլն եվրո, որը ներառում է նաև մի շարք հավելավճարներ։ Այդուհանդերձ, Ամստերդամը ներկայացնող ակումբը […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Հայտնի է, որ կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբն այդ առթիվ վերջնաժամկետ է դրել Դեմբելեի առջև ու ցանկանում է, որ նա ապագայի վերաբերյալ վերջնական որոշում […]
Ավելին
«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Դիվոկ Օրիգին կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» բելգիացի ֆուտբոլիստի հետ հասել են վերջնական համաձայնության։ 27-ամյա հարձակվողը միլանյան ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով և կկնքի 3 տարվա պայմանագիր։ Օրիգին արդեն մեկնել է Միլան, որտեղ «ռոսոներիների» համար կանցնի բուժզննում, ինչից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։ […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Աքսել Վիթցելը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը բելգիացի կիսապաշտպանի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։ Կողմերի միջև կնքվելու է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 33-ամյա ֆուտբոլիստը «հնդկացիների» շարքերը համալրի անվճար։ Հավելենք, որ Աքսել Վիթցելը 2018 թ. օգոստոսից հանդես էր գալիս […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Ֆերնանդինիոն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 37-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև համաձայնեցվել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Ֆերնանդինիոն հենց «Ատլետիկո Պարանաենսեի» սան է, որի կազմում հանդես է եկել 2003-2005 թթ.։ Ինչ վերաբերում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Ինգլանդ Ռեվոլուշնի» դարպասապահ Մեթ Թրներին։ Կողմերի միջև կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Զինագործները» 28-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց վճարել է 6,3 մլն եվրո։ Հավելենք, որ Մեթ Թրները «Նյու-Ինգլանդ Ռեվոլուշնի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. մարտից, որի մարզաշապիկով անցկացրել է 111 հանդիպում` […]
Ավելին
ՊՍԺ-ն մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` այս տրանսֆերի հարցում երկու ակումբներն արդեն տևական ժամանակ է բանակցություններ են վարում։ Նշվում է` փարիզյան ակումբը գործարքի դիմաց մի քանի պաշտոնական առաջարկ է կատարել «ներաձուրիներին», սակայն դրանք չեն ընդունվել։ Վերջին առաջարկը […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, եգիպտոսցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը», որը պատրաստ է տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» վճարել 70 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` Սալահի` մերսիսայդյան ակումբից հեռանալու հավանականությունը բավական մեծ է, քանի որ նրա ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում 2023 […]
Ավելին
1 135 136 137 138 139 321

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023