Գործարքը կայաված է. Իսկոն կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Գործարքը կայաված է. Իսկոն կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

31/01/2023 - 17:01

«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի «Ունիոն Բեռլինի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ունիոնը» վերջնական համաձայնության է հասել իսպանացի ֆուտբոլիստի հետ, ով մայրաքաղաքային ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում։

30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Սպասվում է, որ Իսկոն արդեն այսօր` հունվարի 31-ին, բուժզննում կանցնի «երկաթների» համար, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։

Հավելենք, որ Իսկոյի վերջին ակուբը «Սևիլիան» էր, որի շարքերը լքել է 2022 թ. դեկտեմբերին։

30-ամյա ֆուտբոլիստն անդալուսական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Իսկոն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2013-22 թթ.` անցկացրած 353 խաղում դառնալով 53 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023