Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է ղազախական «Տոբոլին» և նվաճել որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ «Ժիլինայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վահան Բիչախչյանը, ով հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել` դառնալով դուբլի հեղինակ։ Հայազգի ֆուտբոլիստը խփել է իր թիմի երրորդ ու հինգերորդ գոլերը, որոնք գրանցվել են համապատասխանաբար 64-րդ ու […]
Ավելին
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել «Պոգորնյեի» նկատմամբ։ «Ժիլինայի» կազմում հանդիպման 66-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Վահան Բիչախչյանը, ով ընդամենը մեկ րոպե անց` 67-րդ րոպեին, տուգանայինից կատարած հարվածով դարձել է բավական գեղիկ գոլի հեղիակ, լուսատախտակին վառել է 2:1 հաշիվը և առաջ է մղել իր թիմին։ […]
Ավելին
Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։ Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն […]
Ավելին
Interfootall-ն իր հետևորդների դատին է հանձնում հերթական տեսանյութը։ Նախ կդիտենք «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչխաչյանի «պանենկա» տեսակի հարվածով հիանալի գոլը, իսկ այնուհետև կվերհիշենք, թե Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, երբ մարզում էր «Սևիլիան», ինչպես խոշոր հաշիվներով հաղթեց «Ռեալին» ու «Բարսելոնային»։ Դե իսկ վերջում էլ կխոսենք Եվրո-2020-ի շրջանակում կայացած կիսաեզրափակիչ խաղերի մասին։ Հաճելի դիտում։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է վրացական «Դիլա Գորիին»։ «Ժիլինայի» գոլերից մեկը հանդիպման 56-րդ րոպեին խփել է հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ հաշիվը դարձել է 3:0։ Հատկանշական է, որ խփած գոլից անմիջապես հետո Բիչախչյանը փոխարինվել է։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու […]
Ավելին
Սլովակիան ներկայացնող «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն` հղում կատարելով Championat.com-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռուբինն» ու Մոսկայի ԲԿՄԱ-ն։ «Բիչախչյանը հայտնվել է այդ երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում, հնարավոր է, նրանք բանակցություններ սկսեն «Ժիլինայի» հետ»,- նշել է […]
Ավելին
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեսիայի ընտրանու դեմ` պարտվելով 1:3 հաշվով։ Խաղից հետո Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Շվեդիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ մեր հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյուքնում Շվեդիայի դեմ խաղում, ըստ Interfootball-ի հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դարպասապահ […]
Ավելին
Հայաստանի հավաքականը Սոլնայում ընկերական հանդիպում է անցկանցում Շվեդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 63-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմից աչքի ընկավ Վահան Բիչախչյանը, ով հաշիվը դարձրեց 1:2։ Հավելենք, որ Բիչախչյանը Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Խորվաթիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր, ով ստացել է ձայների 26%-ը։ […]
Ավելին
Սլովակիայի Ֆորտունա լիգայի շրջանակում մայիսի 28-ին կայացել է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով գերկամային հաղթանակ է տոնել «Զլատե Մորավցեի» նկատմամբ։ Հանդիպման 23-րդ րոպեին հանդիպման հյուրերն արդեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «Ժիլինայի» ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալ հավասարեցրին խաղի հաշիվը. 43-րդ ու 45+8-րդ րոպեներին երկու անգամ […]
Ավելին
1 5 6 7 8 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023