Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Ռոմայի» խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբ տեղափոխությանը. «Մխիթարյանը թիմին որակ և արդյունք կավելացնի. լավ քայլ է: Վերջին 2 տարում նա ոչ այնքան պարբերաբար է խաղացել «Արսենալում», բայց հուսով եմ, որ «Ռոմայում» իրեն կզգա ինչպես տանը: Երկրպագուներն այստեղ կգնահատեն նրան: Նա լավ տեխնիկա ունի և լավ կողմերով կդրսևորվի խաղադաշտում»,- […]
Ավելին
«Ռոման» պաշտոնապես ներկայացրել է նորեկին`Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանը ակումբի բազայում ստորագրել է պայմանագիրը: Հիշեցնենք, որ իտալական թիմը Հենրիխի տրանաֆերը ձեռք է բերել վարձակալակամ հիմունքներով. կա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Հենոն նոր թիմում հանդես է գալու 77 համարի խաղաշապիկով:
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» բուզննում է անցել: Բուժզննումն ընթացել է Հռոմի Villa Stuart կլինիկայում: Հռոմեական ակումբի թվիթերյան էջը բուզննումից լուսանկար է հրապարակել. Այնուհետև Հենոն պայմանագիր է ստորագրելու:
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը արդեն Հռոմում է և պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ: Pagine Romaniste-ն հրապարակել է Հենոյի լուսանկարը Հռոմի օդանավակայանից. հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» շարֆով է:
Ավելին
Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում: Football Italia-ն հայտել է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունը, ըստ որի՝ «Ռոման» կվարձարձակալի Մխիթարյանին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Սեփական կայքում Դի Մարցիոն անգամ վստահեցրել է, որ գործարքը շուտով կկայանա: Պարբերականը հայտնում է նաև, որ Հենրիխը չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ծրագրերում, ինչն […]
Ավելին
«Ռոման» դեռ մտադիր է գնել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին, ում ցանկանում է ձեռք բերել նաև «Վեսթ Հեմը»: Որպեսզի համոզեն 31-ամյա արգենտինացուն ընդունել առաջարկը, հռոմցիները նույնիսկ համաձայն են նրան դարձնել թիմի ավագը,- հայտնում է Corriere dello Sport-ը: Իգուայինին թիմի ավագ նշանակելը հավանաբար դժգոհություն կառաջացնի թիմի երկրպագուների մոտ: Վերջին տասնամյակներին «Ռոմայի» ավագի թևկապը կապել են բացառապես «Ռոմայի» […]
Ավելին
«Ռոման» դարձյալ հետաքրքրվում է «Միլանի» կիսապաշտպան Սուսոյով,- հայտնում է Football Italia-ն: Միլանյան ակումբի հետ իսպանացու պայմանագրում նշված փոխհատուցման գումարի չափը կազմում է 40 մլն եվրո: Հայտնի է նաև, որ իտալական ակումբը ֆուտբոլիստի համար չի ստացել այլ առաջարկներ Նախորդ տարի «Ռոման» կրկին դիտարկել էր Սուսոյին ձեռք բերելու տարբերակը: Հնարավոր գործարքի մաս կարող էր դառնալ նաև հռոմեացիների […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարան տեղափոխվել է «Ռոմա»: Հռոմեացիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Իտալական մամուլը հայտնում է, որ տրանսֆերի համար վճարվել է 21 մլն եվրո: Դիավարան «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը նեապոլական թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում:
Ավելին
Football Italia-ն հայտնում է, որ Անտոնիո Կոնտեն չի բացառել «Ռոման» գլխավորելու հնարավոր տարբերակը: «Տեսնենք»,- այսպես է պատասխանել իտալացի մասնագետը այն հարցին, թե հնարավո՞ր է նա գլխավորի «Ռոման»: Կոնտեի վերջին գլխավորած թիմը «Չելսին» էր, որի հետ 2017 թվականին նա նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Ներկայում «Ռոման» գլխավորում է Կլաուդիո Ռանիերին:
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Ռոմային». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 14-րդ րոպեին Էլ Շարավին գեղեցիկ գոլով առաջ է մղել հռոմեական թիմին: 61-րդ րոպեին Իվան Պերիշիչը խփել է պատասխան գոլը: Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» 61 միավորով 3-րդ հորիզոնականում է, «Ռոման» 55 միավորով մնում է 5-րդ տեղում:
Ավելին
1 62 63 64 65

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023