Ինչպես է անցնում ֆուտբոլային աշխարհի կարանտինը?

Ինչպես է անցնում ֆուտբոլային աշխարհի կարանտինը?

16/03/2020 - 11:41

Ինչպես գիտեք կորոնավիրուսի կտրուկ զարգացման և տարածման պատճառով, գրեթե ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է, իսկ Իսպանիայում և Իտալիայում հայտարարված է «կարմիր» գոտի։ Դա նշանակում է, որ մարդիկ չեն կարող դուրս գալ փողոց և պետք է ինքնամեկուսացվեն։

Համացանցը վերջին օրերին ակտիվ է հայտնի ֆուտբոլիստների հրապարակած տեսահոլովակներով և նկարներով, թե ինչպես է անցնում նրանց առօրյա կյանքը կարանտինում։

«Բարսելոնայի» պատշպան Ժորդի Ալբան կարծես թե ընտանիքի, ավելի կոնկրետ՝ իր փոքրիկի հետ է ժամանակ անցնկացնում։

«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին իր ժամանակն անցնկացնում է ընտանիքի հետ։

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան իր օրն անցկացնում է շան հետ մարզվելով։

«Յուվեի» մեկ այլ ֆուտբոլիստ Մաթիաս դե Լիխտը մասնակցել է 4-3-3 Twitter-յան հանրահայտ էջի #StayAtHomeChallenge-ին, որի նպատակն է մարդկանց հորդորել մնալ տանը, իսկ տեսահոլովակի մեջ հայտնի ֆուտբոլիստները լվանում են իրենց ձեռքերը, այնուհետև գնդակով 21 են խաղում։ Հոլանդացի պաշտպանը գնդակի փոխարեն նախընտրել է 21 խաղալ զուգարանի թղթով, ինչը շատ զվարճալի է ստացվել։

4-3-3-ի կազմարկերպած challenge-ին են միացել նաև մի շարք այլ հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Դենիս Սուարեսը, Դուշան Վլահովիչը, Շկոդրան Մուստաֆին և այլք։

Մարդամեկի մոտ կարանտինը կարծես թե շատ ձանձրալի է անցնում։

Sky Sports-ի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես միացել է 4-3-3-ի կազմակերպած challenge-ին՝ պատասխանելով դե Լիխտին։

Հակառակ ճամբարների ներկայացուցիչներ Սերխիո Ռամոսն ու Մարկ-Անդրե Տեր Շտեգենը նույնիսկ կարանտինի պայմաններում թքնաջան մարզվում են՝ փորձելով պահպանել մարզավիճակը։ Նույնը անում է նաև «Ռեալի» ևս մեկ ներկայացուցիչ Լուկաս Վասկեսը, ով ի տարբերություն Տեր Շտեգենի և Ռամոսի, մարզվում է իր փոքրիկի հետ։

«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը չգիտես ինչու որոշել է գինու մեծ շշով մարզվել։

Վերջին օրերին Իտալիայում ցուցադրվում է հաղթական 2006 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները։ «Յուվենտուսի», «Միլանի», «Բարսելոնայի», ինչպես նաև Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան Instagram-ի իր էջում տեսահոլովակ է հրապարակել, թե ինչպես է որդու հետ դիտում հանդիպումներից մեկը։

«Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինիեն կարծես թե շատ է կարոտում հանդիպումները։ 28-ամյա իտալացին երեկ սոցցանցերում տեսահոլովակ էր հրապարակել, թե ինչպես է երգում սիրելի ակումբի երկրպագուների երգերից մեկը, իսկ այսօրվա տեսահոլովակում իտալացի կիսապաշտպանը տքնաջան մարզվում էր։

View this post on Instagram

Non ci fermiamo ??? #iorestoacasa #workout

A post shared by Lorenzo Insigne (@lorinsigneofficial) on

Իրենց տներում փակված նեապոլիտանցիները չեն դադարում երկրապգել։ Այս ամենը մեկ բան է փաստում․ մարդիկ ապրում են ֆուտբոլով։

Սա էլ Հռոմում է։ «Ռոմայի» երկրպագուներն իրենց ողջ հմայքով։

«Բարսելոնայի» պատանի հարձակվող Անսումանե Ֆաթին իր եղբոր հետ Playstation է խաղում։ Հետաքրքիր է, որ հրապարակաված լուսանկարում երևում է, որ Ֆաթին «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի մարզաշապիկով է, իսկ նրա եղբայրը՝ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի։

Վերջին օրերին տեղեկատվություն տարածվեց, թե «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նույնպես վարակվել է կորոնավիրուսով, սակայն երեկ նախ նա հերքեց այդ տեղեկատվությունը, երկրորդն էլ նրա հրապարակա լուսանկարներից հասկանում ենք, որ նրա մոտ, իրոք, ամեն ինչ կարգին է։

«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը կարծես թե հագեցած օրեր է ունենում կարանտինում։ Նա և՛ զբաղվում է ընթերցանությամբ, և՛ իր երեխայի հետ է ժամանակ անցկացնում, ինչպես նաև չգիտես ինչ է անում։

View this post on Instagram

Disfrutando la familia al máximo ❤️

A post shared by ıllıllı Papu Gomez ıllıllı (@papugomez_official) on

«Ինտերն» ու «Սասուոլոն» հանդիպումն անցկացնելու այլընտրանք էին գտել․ կողմերը օնլայն տարեբերակող խաղացել են հանրահայտ PES խաղը։

Լա լիգայի հետնապահներից «Լեգանեսը» Twitter-ի իր պաշտոնական անցկացրել է «Վալյադոլիդի» դեմ հանդիպման երևակայական տեքստային ռեպորտաժը, որի արդյունքում «Լեգանեսը» հաղթել է 2։1 հաշվով։

«Սաութհեմպտոնն» էլ իր հերթին Twitter-ի իր էջում իքսիկ-նոլիկ է կազմակերպել։ «Սրբերը» սկզբում մարտահրավեր են նետել «Նորվիչին», սակայն այն անպատասխան է մնացել։ Այնուհետև «Սաութհեմպտոնի» սոցցանցերի պատասխանատուները մարտահրավեր նետեցին «Մանչեսթեր Սիթիի»։ Կողմերը իքսիկի և նոլիկի փոխարեն տեղադրել են իրենց զինանշանները, արդյունքում դիմակայությունն ավարտվել է 0։0 հաշվով։

Կորոնավիրուսը կտրուկ տարածվել է նաև Բրազիլիայում, իսկ այս պահին ընթանում է Գաուշուի առաջնությունը, որի շրջանակում մրցում են Ռիո-Գրանդի-դու-Սուլ նահանգի ակումբները։

Բրազիլիայի ամենահայտնի ակումբներից մեկը՝ «Գրեմիոն», «Սան Լուիսի» դեմ խաղին դուրս են եկել պաշտպանիչ դիմակներով՝ ի պաշտպանություն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այդ խաղում «Գրեմիոն» հաղթել է 3։2 հաշվով։

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023