Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդ» Մ-19-ն «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդ» Մ-19-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով 3:2 հաշվով։ «Հնդկացիների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Պաբլո Բարիոսը` դառնալով դուբլի հեղինակ և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Սերխի Դիեզ Ռոլդանը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալին նկատել են «Ռեալ Մադրիդի» գրասենյակում։ Աղբյուրի փոխանցմամբ` 17-ամյա ֆուտբոլիստի ու «բլաուգրանայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն հասնում համաձայնության։ Ստեղծված իրավիճակից կարծես թե փորձում է օգտվել «Ռեալը», քանի որ երիտասարդ ֆուտբոլիստի գործակալ Իվան դե լա Պենյան օրեր առաջ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հավատում է, որ կատալոնական ակումբը կարող է հաղթել Լա լիգան. «Մենք գոհ ենք, թե ինչպես են ընթանում մեր գործերը, սակայն հասկանում ենք, որ պետք է ավելի շատ գոլ խփենք։ Ես վաղուց եմ ասել, որ Լա լիգան հաղթելը «Բարսելոնայի» նպատակներից մեկն է. այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ Այդուհանդերձ, գիտակցում ենք, որ չեմպիոն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային ու տարածքային առավելություն, սակայն Կառլո Անչելոտիի թիմը լուրջ դիմադրության բախվեց «Ռայոյի» ֆուտբոլիստների կողմից։ Հյուրուրերին երկար ժամանակ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գոլը, սակայն 83-րդ րոպեին, ի վերջո, Կարիկ Բենզեման ու Վինիսիուս Ժունիորը գրեթե կատարյալ գրոհ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մտադիր են վերակենդանացնել Սուպերլիգայի գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, վերոնշյալ երեք ակումբները, որոնք այդպես էլ պաշտոնապես չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին, պատրաստվում են հաջորդ շաբաթ ներկայացնել մրցաշարի թարմացված ծրագիրը։ Նրանք նախատեսում են հրաժարվել որոշ ակումբների՝ Սուպերլիգայի մշտական ​​անդամ լինելու գաղափարից։ Փոխարենը, մրցաշարը ցանկանում է առաջարկել ավանդական որակավորում` ներքին […]
Ավելին
Սերխիո Ռամոսը, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ վարելիս առաջնորդվել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի աշխատավարձով։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 35-ամյա պաշտպանը, որպես փաստարկ, օգտագործել է «Բարսելոնայի» խաղացողի աշխատավարձը՝ բանակցելով նոր պայմանագրի շուրջ «սերուցքայինների» հետ։ «Պիկեն վաստակում է այդքան շատ, և ես նույնպես ցանկանում եմ ստանալ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։ Հանդիպման 63-րդ րոպեին ձախ ոտքի հիասքանչ հարվածով «արքայական» ակումբի կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն` բացելով խաղի հաշիվը։ Հավելենք, որ 26-ամյա կիսապաշտանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտաիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Կառլո Անչելոտիի թիմն ուներ խոշոր առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 3:0 հաշվով։ «Սերուցքայինների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ասենսիոն, Վինիսիուսն ու Կարիմ Բենզեման։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Ռեալ Մադրիդը» նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում նախնական համաձայնության է հասել նրա ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը համաձայնության հասել են Մոնակոյում, որտեղ հանդիպել են «Ռեալի» ու ֆուտբոլիստների ներկայացուցիչները։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել «արքայական» ակումբի […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե ինչ մթնոլորտ է տիրել ՊՍԺ-ի հանդերձարանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ տնային խաղում (1:0) տոնած հաղթանակից հետո։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն ուրախ են եղել հաղթանակի կապակցությամբ, սակայն էյֆորիայի մեջ չեն ընկել։ Հաղորդվում է, որ թե՛ ֆուտբոլիստները, թե՛ «Փարիզի» մարզչական շտաբը և թե՛ ակումբի ղեկավարությունը […]
Ավելին
1 104 105 106 107 108 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023