Էդի Հաուն շուտով կդառնա «Նյուքասլի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» հետաքրքրված է եղել նաև Անտոնիո Կոնտեի ու Ունայի Էմերիի ծառայություններով, սակայն վերջիններս մերժել են ակումբի ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ «Նյուքասլը» բավական հաջող բանակցություններ է վարել […]
Ավելին
«Նյուքասլը» Սթիվ Բրյուսին պաշտոնանկ անելուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «կաչաղակները» կարծես թե կողմնորոշվել են ակումբի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» բանակցում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Նշվում է, որ ակումբը պորտուգալացի մասնագետին պատրաստ է վճարել տարեկան 6 մլն ֆունտ աշխատավարձ։ Հաղորդվում […]
Ավելին
«Տոտենհեմը» Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո ոչ մի կերպ չի կարողանում նոր գլխավոր մարզիչ։ Լոնդոնյան ակումբն անցնող ամսում փորձել է համաձայնության հասնել Անտոնիո Կոնտեի, Պաուլու Ֆոնսեկայի և Ջենարո Գատուզոյի հետ, սակայն բոլոր դեպքերն էլ ապարդյուն են եղել։ Մինչ այդ էլ մերժում էր ստացել նաև իր նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից և Յուլիան Նագելսմանից. վերջինս, ի վերջո, […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Տոտենհեմը» տևական ժանանակ է չունի գլխավոր մարզիչ, քանի որ Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո այդ պաշտոնի ժ/պ նշանակված Ռայան Մեյսոնի հետ համաձայնագիրն էլ կնքված էր մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո 30-ամյա մասնագետը լքել է աշխատանքը։ Մեյսոնի հեռանալուց հետո «խթանները» ոչ մի կերպ չեն կարողանում գլխավոր մարզիչ գտնել։ Հունիսի սկզբից լոնդոնյան ակումբն արդեն բանակցել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» բանակցություններ է վարում «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «խթանները» պորտուգալացի մասնագետին առաջարկել են 3 տարվա պայմանագիր։ Նշվում է, որ 48-ամյա մասնագետի թեկնածությանը հավանաություն է տվել նաև լոնդոնյան ակումբի նոր սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին, ով ուղիղ կապի մեջ է Ֆոնսեկայի հետ։ Հաղորդվում է, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական հռրթական դերբին․ «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» և «Լացիոն»։ Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, անցավ «Լացիոյի» տարածքային առավելությամբ, սակայն խաղն ընթանում էր հավասար և հանգիստ պայքարում։ Թվում էր՝ կողմերն ընդմիջման են գնալու 0։0 հաշվի պայմաններում, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Պաուլու Ֆոնսեկայի սաները։ Հանդիպման 42-րդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդում «գայլերը» միացրին շարժիչները՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հռոմեական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 47-րդ ու 73-րդ րոպեներին Հենոն օգնեց աչքի ընկնել համապատասխանաբար […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, 2020/21 մրցաշրջանից սկսած ակումբի նոր գլխավոր մարզիչ կդառնա Ժոզե Մոուրինիոն ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը կնքելու են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, իսկ այդ պաշտոնում պորտուգալացի մասնագետը կփոխարինի Պաուլու Ֆոնսեկային։ Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիոյի վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը», որը մարզել է 2019-2021 թթ.։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել էր 2։1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին կեսը հիմնականում անցավ հոլանդական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր տարծքային հսկայական առավելություն ունեին և գնդակին տիրում էին ժամանակի 73%-ը, ունեցան որոշ գոլային […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Ճիշտ է՝ հանդիպման մեկնարկում հոլանդական ակումբի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն «Ռոմայի» գրոհներն ավելի վտանգավոր էին։ Նախ 11-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ Էդին Ջեկոն, ապա 17-րդ րոպեին՝ Բրայան Քրիստանտեն, սակայն բոսնիացի հարձակվողի հարվածը շեղ ստացվեց, իսկ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023