Տոտենհեմը գլխավոր մարզչի հերթական թեկնածուի հետ է բանակցում

Տոտենհեմը գլխավոր մարզչի հերթական թեկնածուի հետ է բանակցում

25/06/2021 - 19:22

«Տոտենհեմը» Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո ոչ մի կերպ չի կարողանում նոր գլխավոր մարզիչ։

Լոնդոնյան ակումբն անցնող ամսում փորձել է համաձայնության հասնել Անտոնիո Կոնտեի, Պաուլու Ֆոնսեկայի և Ջենարո Գատուզոյի հետ, սակայն բոլոր դեպքերն էլ ապարդյուն են եղել։

Մինչ այդ էլ մերժում էր ստացել նաև իր նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից և Յուլիան Նագելսմանից. վերջինս, ի վերջո, գլխավորեց «Բավարիան»։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «խթանները» գլխավոր մարզչի հերթական թեկնածուի հետ են բանակցություններ վարում։

Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը բանակցում է պորտուգալացի մասնագետ Նունու Էսպիրիտու Սանտուի հետ, ում ծառայություններն առաջարկել է «Տոտենհեմի» նորանշանակ սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին։

Հատկանշական է, որ Նունու Էսպիրիտու Սանտուի թեկնածությունը 2020 թ. ամռանը Պարիտիչին առաջարկում էր նաև «Յուվենտուսին», երբ ինքը նույն պաշտոնը զբաղեցնում էր թուրինյան ակումբում։

Ջիանլուկա Դի Մարցիոն էլ հայտնում է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն, իսկ Նունուի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Տոտեմհեմը» փորձելու է ձեռբերել «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեին։

Սպասվում է, որ անդալուսական ակումբն իր պաշտպանին բաց կթողնի միայն այն դեպքում, եթե նրա դիմաց վճարեն նվազագույնը 80 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը 2017-2021 թթ. մարզում էր «Վուլվերհեմպտոնը», որտեղից հեռացել է 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023