Անգլիական գրանդը ոչ մի կերպ չի կարողանում գլխավոր մարզիչ գտնել

Անգլիական գրանդը ոչ մի կերպ չի կարողանում գլխավոր մարզիչ գտնել

19/06/2021 - 13:10

Ինչպես գիտեք, «Տոտենհեմը» տևական ժանանակ է չունի գլխավոր մարզիչ, քանի որ Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո այդ պաշտոնի ժ/պ նշանակված Ռայան Մեյսոնի հետ համաձայնագիրն էլ կնքված էր մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո 30-ամյա մասնագետը լքել է աշխատանքը։

Մեյսոնի հեռանալուց հետո «խթանները» ոչ մի կերպ չեն կարողանում գլխավոր մարզիչ գտնել։ Հունիսի սկզբից լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է 3 մասնագետի հետ, սակայն բոլոր փորձերն էլ անհաջող են եղել։

«Տոտենհեմը» սկզբում նպատակադրված էր հրավիրել «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։

Սզբնական շրջանում կողմերի միջև բանակցությունները հաջող էին ընթանում, նույնիսկ կային խոսակցություններ, որ 51-ամյա մասնագետն արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Տոտեմհեմի» հետ, սակայն գործարքը չի կայացել։

Մի շարք աղբյուրներ հայտնեցին, որ Կոնտեն կասկածի տակ է դրել լոնդոնյան ակումբի մարզական ծարգիրը, և բացի դրանից, նա նպատակ ունի նվազագույնը 1 տարի դադար վերցնել։

Հաջորդ թեկնածուն «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան էր։ Ինչպես հայտնում էր իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «շնաձկները» պորտուգալացի մասնագետին 3 տարվա պայմանագիր էին առաջարկել, որը դրական էր ընդունվել վերջինիս կողմից։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ գործարքը չի կայացել Մեծ Բրիտանիայի հարկային քաղաքականության պատճառով։ Բանն այն է, որ Իտալիայում հարկային պարտավորություններն ավելի քիչ էին, այդ պատճառով էլ Ֆոնսեկան «Տոտենհեմից» պահանջնել է նախատեսվածից բարձր աշխատավարձ, ինչն էլ դարձել է գործարքի խափանման պատճառը։

Վերջին թեկնածուն, ում հետ «Տոտենհեմը» բանակցել է, եղել է Ջենարո Գատուզոն։

Ռոմանոն գրում է, որ «Ֆիորենտինայից» հեռանալուց հետո իտալացի մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշը նրա ծառայութուններն առաջարկել է «Տոտենհեմին»։

Կողմերի միջև բանացկություններ են սկսվել, որոնք դրական մթնոլորտում են ընթացել, սակայն հանդիպումներից մեկի ընթացքում լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ցանկանում պայմանագիր կնքել Գատուզոյի հետ, ինչից հետո էլ բանակցությունները փակուղի են մտել։

Այժմ «խթանները» գլխավոր մարզչի նոր թեկնածուներ ունեն։ Խոսքն Էռնեստո Վալվերդեի, Ռալֆ Ռանգնիլի և Էրիկ Տեն հագի մասին են, որոնց հետ պատրաստվում են սկսել բանակցություններ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023