Նյուքասլը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում

Նյուքասլը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում

23/10/2021 - 00:12

«Նյուքասլը» Սթիվ Բրյուսին պաշտոնանկ անելուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «կաչաղակները» կարծես թե կողմնորոշվել են ակումբի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» բանակցում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։

Նշվում է, որ ակումբը պորտուգալացի մասնագետին պատրաստ է վճարել տարեկան 6 մլն ֆունտ աշխատավարձ։

Հաղորդվում է, որ Ֆոնսեկան «Նյուքասլի» տնօրեն Ամանդա Սթեյվլիի թեկնածուն է, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի նախագահ Յասիր Ալ-Ռումայյանը։

Հատկանշական է, որ 48-ամյա մասնագետը նույնպես դեմ չէ գլխավորել «Նյուքասլը», քանի որ ցանկանում է աշխատել Պրեմիեր լիգայում։ Ֆոնսեկան դեռ 2021 թ. ամռանը մոտ էր «Տոտենհեմը» գլխավորելուն, սակայն բանակցությունները մտան փակուղի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023