«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո հայտնել է, որ խնդիրը դեռևս լուծված չէ: «Սա գերազանց արդյունք է շատ ուժեղ թիմի դեմ: Մենք ընդմիջմանը փոքրիկ փոփոխություններ կատարեցինք և դրանք աշխատեցին: Երբեք չեմ մտածում հաշվի մասին: Պատասխան խաղում 1:1 հաշվով ոչ-ոքին կարող է լավ արդյունք լինել, ամեն […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:3): «Ֆուտբոլն այդպիսին է…: Հարցը գոլերի մեջ է. նրանք խփեցին 3-ը, իսկ մենք՝ ոչ մի գոլ: Շատ լավ էինք խաղում, տղաները գերազանց հանդիպում անցկացրին, բայց «Բարսելոնային» հերիք է ունենալ մի քանի գոլային պահեր: Ինձ դուր եկավ խաղը, բայց արդյունքը…: Սա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լիվերպուլին». տանտերերը հաղթեցին 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվել է 26-րդ րոպեին. Լուիս Սուարեսը դիպուկ է եզրափակել Ալբայի փոխանցումը: 75-րդ րոպեին Սուարեսի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, իսկ Մեսսին այն ուղարկել է անպաշտպան դարպասը: 82-րդ րոպեին տուգանայինից Մեսսին անհավանական, ֆանտաստիկ գոլով հաշիվը դարձրել է 3:0: Խաղի […]
Ավելին
ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալել է «Լիվերպուլին»: Հանդիպման 26-րդ րոպեին Ալբայի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը բացել է հաշիվը՝ գոլ խփելով իր նախկին թիմին: Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 10 խաղերում ուրուգվայցին առաջին գոլն է խփում: Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալում է «Լիվերպուլին»: Թիմերը հանդիպումը կսկսեն այսպիսի կազմերով. «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալբա, Պիկե, Լանգլե, Ռոբերտո, Բուսկետս, Ռակիտիչ, Վիդալ, Կոուտինյո, Մեսսի, Սուարես «Լիվերպուլ». Ալիսոն, Գոմես, Մատիպ, Վան Դեյկ, Ռոբերտսոն, Ֆաբինյո, Միլներ, Վեյնալդում, Կեյտա, Մանե, Սալահ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքսից» կրած պարտությունը: Մենք խաղը լավ չսկսեցինք: Ագրեսիվությունը չէր բավականացնում: Փոխարինման դուրս գալով՝ ես փորձում էի ավելացնել շարժումը, որը մեզ այնքան չէր հերիքում: 2-րդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմը« հյուրընկալել էր «Այաքսին»: Հյուրերը հաղթեցին. «Տոտենհեմ» – «Այաքս»՝ 0:1: Հանդիպման միակ գոլը գրանցվել է 15-րդ րոպեին. աչքի է ընկել Դոնի վան դե Բեկը: «Այաքսը» մեծ առավելություն է ստանում պատասխան հանդիպումից առաջ: Դիմակայության պատասխան խաղը կայանալու է մայիսի 8-ին:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Այաքսին»: Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը. գոլի հեղինակ է դարձել Դոնի վան դե Բեկը: Դրվագը վիճարկելի էր. VAR համակարգի մրցավարների հուշումից հետո Մատեո Լաոսը խաղից դուրս վիճակ չարձանագրեց:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալում է «Այաքսին»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Տոտենհեմ». Լորիս, Տրիպյե, Դ. Սանչես, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Ռոուզ, Վանյամա, Էրիկսեն, Ալի, Մոուրա, Լյորենտե «Այաքս». Օնանա, Վելտման, Դե Լիգտ, Վան դե Բեկ, Տալյաֆիկո, Բլինգ, Դե Յոնգ, Շոնե, Զիյեխ, Տադիչ, Ներես Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում այսօր՝ ապրիլի 30-ին կայանալու է «Տոտենհեմ» – «Այաքս» հանդիպումը: Armenia TV-ն և Armeni Premium-ը զուգահեռաբար կցուցադրեն խաղը: Armenia-ի եթերում հանդիպումը մեկնաբանելու է Գրիգոր Ավետիսյանը, Premium-ի ուղիղ եթերում կլինի Խաչիկ Չախոյանը: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
Ավելին
1 239 240 241 242 243 247

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023