Հայտնի է նաև երկրորդ ակումբը, որն ԱՊԼ-ի ուղեգիր նվաճեց?

Հայտնի է նաև երկրորդ ակումբը, որն ԱՊԼ-ի ուղեգիր նվաճեց?

23/07/2020 - 00:54

Ավարտվեց Չեմպիոնշիփի 2019/20 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ Հուլիսի 22-ին կայացավ վերջին՝ 46-րդ տուրը, որի արդյունքում հայտնի դարձավ նաև Պրեմիեր լիգայի «ուղիղ» ուղեգիր ձեռք բերած երկրորդ ակումբը։

Վերջին տուրում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Վեսթ Բրոմվիչը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել ՔՊՌ-ին․ գրանցվեց 2։2 արդյունքը։ «Վեսթ Բրոմվիչի» սայթաքումից չկարողացավ օգտվել «Բրենթֆորդը», որը հաղթանակի դեպքում կբարձրանար երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով ԱՊԼ-ի ուղեգիր, սակայն սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Բարսլիին»։

Այսպիսով, «Վեսթ Բրոմվիչը» վաստակեց 83 միավոր և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր լիգայում, իսկ «Բրենթֆորդը» մնաց 82 միավորով և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

«Լիդս Յունայթեդն» էլ իր հերթին վերջին տուրում 4։0 հաղթեց «Չարլթոնին»։ Մարսելո Բիելսայի սաները նախորդ տուրում արդեն ամրագրել էին իրենց տեղը Պրեմիեր լիգայում։ «Դեղինները» նաև նվաճեցին Չեմպիոնշիփի չեմպիոնական տիտղոսը։

«Բրենթֆորդը», «Ֆուլհեմը», «Քարդիֆ Սիթին» և «Սուոնսին» մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում կպարզեն երրորդ հաջողակին, որը կնվաճի ԱՊԼ-ի ուղեգիր։ «Բրենթֆորդը» կմրցի «Սուոնսիի» դեմ, իսկ «Ֆուլհեմը»՝ «Քարդիֆի»։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023