Ման․ Սիթի – Ռեալ հանդիպման կայացումը վտանգի տակ է

Ման․ Սիթի – Ռեալ հանդիպման կայացումը վտանգի տակ է

26/07/2020 - 15:44

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպման կայացումը վտանգի տակ է։

Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ցանկանում են Իսպանիայից մեկնել Մեծ Բրիտանիա, պետք է 14-օրյա կարանտին անցնեն, քանի որ Իսպանիայում կորոնավիրուսի հերթական ալիքն է բարձրացել։ Այդ մասին փոխանցում է Marca-ն։

Հանդիպումը պետք է տեղի ունենա օգոստոսի 7-ին՝ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։ Եթե հանդիպումը հնարավոր չլինի անցկացնել Անգլիայում, ապա ՈՒԵՖԱ-ն մտադիր է խաղը տեղափոխել Պորտուգալիա, որտեղ պետք է կայանան մրցաշարի քառորդ եզրափակիչները, կիսաեզրափակիչները, ինչպես նաև եզրափակիչ դիմակայությունը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթել էր 1։2 հաշվով, իսկ գոլերը հեղինակել էին Գաբրիել Ժեզուսն ու Կևին դե Բրոյնեն։ «Արքայական» ակումբի կազմից էլ միակ գոլը խփել էր Իսկոն։

Հավելենք, որ այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակչի շրջանակում մրցելու է «Յուվենտուս» – «Լիոն» զույգի հաղթողի դեմ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023