Ֆերնանդեշը կրկին հերոսանում է, իսկ Չելսին արժանիորեն նվաճում է ՉԼ ուղեգիր🎥

Ֆերնանդեշը կրկին հերոսանում է, իսկ Չելսին արժանիորեն նվաճում է ՉԼ ուղեգիր🎥

26/07/2020 - 21:04

Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Այսօր՝ հուլիսի 26-ին, կայացավ վերջին՝ 38-րդ տուրը, որի շրջանակում էլ ստացանք բոլոր հարցերի պատասխանները, հատկապես՝ պարզեցինք, վերջին երկու հաջողակ ակումբներին, որոնք նվաճեցին ՉԼ խմբային փուլի ուղեգիր։

Վերջին տուրից առաջ «Լեսթերը» 5-րդ հորիզոնականն էր զբաղեցնում։ «Աղվեսները» վերջին տուրում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, որը զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Կապույտները» կա՛մ պետք է հաղթեին «կարմիր սատանաներին» կա՛մ էլ հուսային, որ «Վուլվերհեմպտոնը» զուգահեռաբար ընթացող խաղում կհաղթի «Չելսիին», իսկ իրենք չեն պարտվի «Յունայթեդին», սակայն ոչ այն եղավ, ոչ էլ այն։

«Յունայթեդը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Բրունո Ֆերնանդեշը և Ջեյսի Լինգարդը։ «Չելսին» էլ իր հերթին նույն հաշվով սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Վուլվզի» նկատմամբ։ Ֆրենկ Լեմպարդի սաները երկու գնդակն էլ հեղինակեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ Նախ 45+1-րդ րոպեին աչքի ընկավ Մեյսոն Մաունթը, իսկ երկու րոպե անց՝ 45+3-րդ րոպեին, Մաունթի փոխանցումից հետո աչքի ընկավ Օլիվիե Ժիրուն։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 66 միավոր, մրցաշրջանն ավարտեց երրորդ հորիզոնականում։ «Չելսին», որը նույնպես մրցաշրջանն ավարտեց 66 միավորով, զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը և «կարմիր սատանաների» հետ որակավորվեց ՉԼ հաջորդ խաղարկության խմբային փուլում, իսկ «Լեսթերը» մնաց 62 միավորով՝ բավարարվելով Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրով։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023