Հայտնի են  դարձել Մբապեի վնասվածքի մանրամասները

Հայտնի են դարձել Մբապեի վնասվածքի մանրամասները

25/07/2020 - 16:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հուլիսի 24-ին, ՊՍԺ Նեյմարի խփած միակ գոլի շնորհիվ 1։0 հաղթեց «Սենտ-Էտիենին»՝ նվաճելով Ֆրանսիայի գավաթը։

Այդ հանդիպման 26-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» պաշտպան Լոիկ Պերենը սարսափելի խախտում թույլ տվեց փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ՝ հեռացվելով խաղադաշտից։

Եվ ահա, այսօր՝ հուլիսի 25-ին, որոշ մանրամասներ են հայտնի դարձել ֆրանսիացի արձակվողի վնասվածքից։

Ինչպես տեղեկացնում է  RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի ուժեղ սալջարդ, սակայն, բարեբախտաբար, կոտրվածք չկա։

Ակումբի մարզչական շտաբը անհանգստացած է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի 12-ին։

Հավելենք նաև, որ ՊՍԺ-ի պաշտոնական կայքը նույնպես հաստատել է վնասվածքի լրջությունը։ Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը 72 ժամ հետո կրկնակի հետազոտության է ենթարկվելու, ինչից հետո նոր հստակ կարելի է ասել, թե ինչ տեսակի վնասվածք է նրա մոտ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023