Արթուրն այլևս մտադիր չէ հանդես գալ Բարսելոնայի կազմում

Արթուրն այլևս մտադիր չէ հանդես գալ Բարսելոնայի կազմում

28/07/2020 - 12:08

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրն այլևս չի ցանկանում շարունակել մրցելույթներն ակումբի կազմում և չի վերադարձել ակումբի մարզաբազա։

Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետինեը ակումբի բոլոր ֆուտբոլիստներին մոտ մեկ շաբաթ արձակուրդ էր տվել, սակայն դրա ավարտից հետո բրազիլացի կիսապաշտանը չի վերադարձել ակումբի առաջին մարզական հավաքին։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Արթուրն իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել «բլաուգրանասի» ղեկավարներին և նախքան «Յուվենտուսը» տեղափոխությունը չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»։

Կատալոնական ակումբն իր հերթին 23-ամյա բրազիլացի կիսապաշտպանին տեղեկացրել է, որ դա պայմանագային կետերի խախտում է, և խաղացողը տուգանվելու է, սակայն Արթուրը մտադիր չէ փոխել իր որոշումը։

Հիշեցնենք, որ Արթուրն արդեն տեղափոխվել է «Յուվենտուս»։ Թուրինյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց վճարել է 72 մլն եվրո, իսկ հակառակ ուղղությամբ տեղափոխվելու է Միրալեմ Պյանիչը․ այդ գործարքն էլ արժեցել է 60 մլն եվրո։

Հավելենք նաև, որ երկու ակումբներն էլ դեռևս պետք է հանդես գան Չեմպիոնների լիգայի շրջանակում։ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում օգոստոսի 7-ին Թուրինում պետք է մրցի «Լիոնի» դեմ։ (առաջին հանդիպումը՝ 0։1), իսկ «Բարսելոնան» օգոստոսի 8-ին «Նոու Կամպ» մարզադաշտում՝ «Նապոլիի» դեմ․ կողմերի միջև առաջին խաղը Նեապոլում ավարտվել է 1։1 հաշվով։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023