ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Մարոկկոյի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ, միգուցե, գրանցվեց ընթացիկ մունդիալի ամենախոշոր անակնկալը, քանի որ Մարոկկոյի հավաքականը համառ պայքարում հաղթեց 1:0 հաշվով։ Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեց 43-րդ րոպեին Յուսեֆ Էն-Նեսիրիի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում պորտուգալացիներն ունեին խաղային ու տարածքային մեծ […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Մարոկկոյի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հավաքականները, հաղթողին պարզելու համար, իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Վիճակախաղի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 3:0 հաշվով։ Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի […]
Ավելին
Հեղինակավոր France Football պարբերականն հրապարակել է «Ոսկե գնդակ-2022» մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերի հավակնորդներին։ Հրապարակվել են Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները։ Մրցանակին հավակնելու են Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ», Բելգիա), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Մայք Մանյանը («Միլան», Ֆրանսիա), Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալ), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ», […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Ես շատ գոհ եմ։ Մենք հավատում ենք մեր աշխատանքին, ջանքերին ու անձնազոհությանը։ Մենք աշխատում ենք և շարժվում առաջ, ինչը տալիս է իր արդյունքը։ Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն […]
Ավելին
Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչների պատասխան հանդիպումները։ Ամենադրամատիկ հանդիպումները կայացան անդալուսական ակումբների` «Սևիլիայի» և «Բետիսի» մասնակցությամբ, որոնք երկուսն էլ դուրս մնացին հետագա պայքարից։ «Սևիլիան» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Խուլիեն Լոպետեգիի թիմը համառ պայքարում հաղթել էր 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան խաղին ապա էլ ավելի համառ պայքար ստացվեց։ «Մրճահարները», […]
Ավելին
«Բարսելոնան» սկսել է մտահոգվել դարպասապահի դիրքում Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ցուցադրած խաղով։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, գերմանացի դարպասապահը, հնարավոր է, կորցնի անձեռնմխելիության կարգավիճակը «Բարսելոնայում»։ Բանն այն է, որ Տեր Շտեգենն ընթացիկ մրցաշրջանում հետ է մղել հարվածների միայն 63%-ը, ինչը Լա լիգայի շրջանակում հանդես եկող դարպասապահների շրջանակում վատագույն ցուցանիշն է։ Ընգծվում է նաև, որ գերմանացի դարպասապահի` «բլաուգրանայի» […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահներին։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո) – 59 հանդիպում, 32 «չոր» խաղ Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) – 59 հանդիպում, 30 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Սևիլիան» G խմբի շրջանակում «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Տանտերերն արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Յուսեֆ Էն-Նեսիրիի` գլխով կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։ «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը 13-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կարեմ Ադեյեմիի նկատմամբ, ինչից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սևիլիայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Այդ հանդիպման երկրորդ խակակեսում հետաքրքիր և ինչ-որ տեղ նաև վիճահարույց դրվագ է գրանցվել։ 77-րդ րոպեին գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան «Սևիլիայի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց․ դարպասապահ Յասին Բունուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում էր թույլ տվել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկում որոշակի ակտիվություն ցուցաբերեցին անդալուսական ակումբի ֆուտբոլիստները, սակայն 12-րդ հաշիվը բացեց «Ռեալը»․ Ալվարո Օդրիոսոլայի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման, բայց ֆրանսիացի հարձակվողի գոլը չարձանագրվեց, քանի որ Օդրոսոլան եղել էր խաղից դուրս իրավիճակում։ Ամեն դեպքում, 22-րդ րոպեին խփեց այս հանդիպման […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023