Ոսկե գնդակ-2022. Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

Ոսկե գնդակ-2022. Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

13/08/2022 - 12:04

Հեղինակավոր France Football պարբերականն հրապարակել է «Ոսկե գնդակ-2022» մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերի հավակնորդներին։

Հրապարակվել են Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները։

Մրցանակին հավակնելու են Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ», Բելգիա), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Մայք Մանյանը («Միլան», Ֆրանսիա), Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալ), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ», Սլովենիա), Կևին Տրապը («Այնտրախտ», Գերմանիա) և Հուգո Լյորիսը («Տոտենհեմ», Ֆրանսիա)։

Հիշեցնենք, որ Լև Յաշինի անվան մրցանակը հանձնվում է տարվա լավագույն դարպասապահին։

Հավելենք, որ «Ոսկե գնդակ-2022» մրցանակաբաշխությունը կկայանա սույն թվականի 17-ին` Փարիզում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023