ԱԱ-2022. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ

ԱԱ-2022. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ

06/12/2022 - 21:48

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Մարոկկոյի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հավաքականները, հաղթողին պարզելու համար, իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։

Վիճակախաղի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 3:0 հաշվով։

Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Պորտուգալիա – Շվեյցարիա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023