Իսպանական Լա լիգայի դեռևս 18-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարով․ թիմեր զգուշորեն էին գործում, սակայն հանդիպման 21-րդ րոպեին առաջին վտանգավոր գրոհով Բիլբաոյից ժամանած հյուրերը բացեցին խաղի հաշիվ․ Ինյակի Վիլիամսի փոխանցումը գոլով եզրափակեց իսպանացի հարձակվող Իկեր Մունիայինը՝ առաջ մղելով իր թիմին։ Ընդունած գոլից հետո Դիեգո Սիմեոնեի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում․ մադրիդյան հերթական դերբիի շրջանակում «Ատլետիկոն» կմրցի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի երկրորդ գնդակն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան՝ դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ Մորիբան «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում խփեց իր անդրանիկ գոլը: Նշենք, որ Իլայշ Մորիբան ծնվել է 2003 թվականի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Eurosport.co.uk պարբերականը, Դորտմունդի «Բորուսիան» սկսել է թիմի հարձակվող Էրլինգ Հալանդին պոտենցիալ փոխարինող փնտրելու գործընթացը։ Գերմանական ակումբը չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն, միևնույն ժամանակ, հասկանում է, որ եվրոպական մի շարք թոփ ակումբներ ցանկանում են նորվեգացուն տեսնել իրենց շարքերում, այդ իսկ պատճառով «իշամեղուների» ղեկավարությունը գիտակցում է, որ իրադարձությունների՝ որոշակի սցենարով ընթանալու դեպքում, բացառված […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ մադրիդյան ակումբի ձեռքում էր։ Զինեդին Զիդանի սաներն ունեին տեսանելի տարածքային և խաղային առավելություն՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Կարելի է, հատկապես, հիշատակել Մարիանո Դիասի վրիպումը, երբ 22-րդ րոպեին Իսկոյից ստացած փոխանցումից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Առաջին խաղակեսում «դեղին սուզանավն» ավելի լավ տեքս ուներ և փորձում էր օգտվել մադրիդյան ակումբի ոչ այդքան վստահ խաղից։ Ունայի Էմերիի սաների գրոհները շատ ավելի վտանգավոր էին։ «Վիլյառեալն» ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն «Ատլետիկոյի»՝ առաջին կեսում ստեղծած միակ իրական գոլային պահն […]
Ավելին
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայից» հեռանալու և դրանից հետո հանդիպած խնդիրների մասին․ «Մի կողմից ես ցանկանում էի հեռանալ, քանի որ «Բարսելոնայի» հետ անցած ճանապարահից հետո, ինձ հետ այդպես վարվեցին։ Ամենադժվարն այն է, երբ ունես ընտանիք, որը անցնող 6 տարիներին սովոր էր լինել նույն վայրում։ Թերևս դժվար էր նաև երեխաներին բացատրել տեղափոխության պատճառները, քանի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Կադիսի» դիմադրությունը ․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով կիսվեց կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը․ «Հիասթափեցնող արդյունք է, իսկ նմանատիպ խաղերում պետք է հաղթել, սակայն չկարողացանք։ Մենք հիանալի հնարավորություն բաց թողեցին՝ հաշվի առնելով «Ատլետիկոյի» պարտությունը։ Ես […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ (1:1)։ Հանդիպման 32-րդ րոպեին տանտերերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «կապտանռնագույնների» առաջատար Լեո Մեսսին և դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Լեո Մեսսին Լա լիգայի շրջանակում իրացնում է արդեն 73-րդ դիպուկ 11-մետրանոց հարվածը։ Այդ ցուցանիշով արգենտինացին […]
Ավելին
1 122 123 124 125 126 175

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023