Անչելոտի. «Ռեալը վատ խաղաց. արժանի էինք պարտության»

Անչելոտի. «Ռեալը վատ խաղաց. արժանի էինք պարտության»

04/10/2021 - 13:57

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Էսպանլոյին»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Ռեալը վատ խաղաց. առանձնապես ասելու բան չունեմ։ Մենք հստակ ծրագրով էինք խաղն սկսել, սակայն չկարողացանք հետևել դրան ու պահպանել հանգստություն։ Առաջին բաց թողած գոլից հետո խառնաշփոթ էր մեր խաղում։

Արժանի էինք պարտության, քանի որ տեղի ունեցածին շատ դանդաղ էինք արձագանքում։ Անհանգստացած ենք, քանի որ սովոր չենք երկու անընդմեջ պարտություն կրել։

Սա ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» վատագույն հանդիպումն էր։ Այժմ ընդմիջում ունենք, և մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք, թե ինչու ընդամենը մեկ շաբաթում թիմի տրամադրվածությունն ու մոտեցումները փոխվեցին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ, չնայած կրած պարտությանը, «Ռեալը», վաստակած 17 միավորով, շարունումակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

17-ական միավոր ունեն նաև «Ատլետիկո Մադրիդն» ու «Ռեալ Սոսիեդադը», սակայն, լրացուցիչ ցուցանիշներով նրանք կիսում են 2-3-րդ հորիզոնականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023